Արմինե․
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ ասեք՝ արձակուրդի ընթացքում, ընտանիքի անչափահաս երեխաներին խնամելու անաշխատունակության թերթիկի առկայության դեպքում (7օր), արդյո՞ք արձակուրդի ժամկետը երկարացվում է և ի՞նչ կարգով է իրականացվում վճարում: Շնորհակալություն:
https://www.arlis.am/documentview.aspx?docid=63136
Բարև Ձեզ, Արմինե: «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի հոդված 15. Նպաստի տրամադրումը վարձու աշխատողին ամենամյա արձակուրդի ընթացքում առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում
1. Ամենամյա արձակուրդի ընթացքում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալիս վարձու աշխատողին նպաստը (բացառությամբ ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի) տրվում է ամենամյա արձակուրդի չօգտագործված (ամենամյա արձակուրդին և ժամանակավոր անաշխատունակությանը համընկնող) մասը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով օգտագործելու ժամանակահատվածի համար՝ ընդհանուր հիմունքներով:
Այո ,արձակուրդը կերկարացվի և կվճարվի որպես անաշխ. թերթիկի հաշվակի հիման վրա:
այո երկարացվում է, ԱՕ հ.167
1. Ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի գրավոր դիմումով կամ գրավոր համաձայնությամբ, այդ թվում, երբ աշխատողը՝
1) գտնվում է ժամանակավոր անաշխատունակության վիճակում.
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պատճառները կամ այլ պատճառներ (որոնց հետևանքով ամենամյա արձակուրդը կամ դրա մի մասը հնարավոր չէ օգտագործել) առաջացել են մինչև ամենամյա արձակուրդն սկսվելը, ամենամյա արձակուրդը կամ դրա մի մասը տեղափոխվում է այլ ժամանակ: Եթե այդ պատճառներն առաջացել են ամենամյա արձակուրդի ընթացքում, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է համապատասխան օրերի քանակով: