Լուսինե․
Բարև ձեզ։ Օնլայն դպրոցը գումարը փոխանցում է Հայաստանից դուրս գտնվող օնլայն սերվիսին, որ այդ սերվիսը գումարները փոխանցի դասավանդողներին։ Այս դեպքում ոչ ռեզիդենտի շահութահարկ չի առաջանում, ճի՞շտ եմ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լուսինե․
Բարև ձեզ։ Օնլայն դպրոցը գումարը փոխանցում է Հայաստանից դուրս գտնվող օնլայն սերվիսին, որ այդ սերվիսը գումարները փոխանցի դասավանդողներին։ Այս դեպքում ոչ ռեզիդենտի շահութահարկ չի առաջանում, ճի՞շտ եմ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
առաջանում է,քանի որ ձեզ մատուցվում է ծառայություն,
Եթե գումարը վճարվում է ոչ ռեզիդենտի արդեն իսկ առաջանում է։
Բայց ծառայությունը ՀՀ-ում չէ։
Ծառայությունը ու ծառայություն մատուցողը ՀՀ-ում չեն, բայց ծառայություն ստացող կազմակերպությունը ՀՀ-ում է,հետևաբար ոչ ռեզիդենտի շահութահարկ առաջանում է:
Ուզում եք ասել, որ ցանկացած ոչ ռեզիդենտին վճարում պե՞տք է հարկել։
Եթե ոչ ռեզիդենտի վճարվում է գումար, ապա ոչ ռեզիդենտի շահութահարկ առաջանում է: Կարևոր է նաև, թե ծառայություն մատուցող կազմակերպությունը որ երկրից է: Կարող է շահութահարկը լինի զրո՝ համաձայն իր երկրի ՀՏ-ի կողմից ներկայացրած տեղեկանքի: