Աննա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ՍՊԸ-ն եթե ֆիզիկական անձից ձեռք բերի, օրինակ, գրքեր, պե՞տք է եկամտային հարկ հաշվարկվի, թե՞ միայն գնման ակտ ու վերջ։ Ու նաև եթե ձեռք է բերում օֆիսային գույք կանխիկ կամ մեկ այլ ապրանք ոչ վաճառքի նպատակով, այդ դեպքում ՀԴՄ կտրոնի վրա պարտադի՞ր է, որ նշվի ՀՎՀՀ-ն, իսկ եթե չի նշվում, ի՞նչ հետևանքներ կարող է լինել։ Կանխավ շնորհակալ եմ։
Այո, որպես հարկային գործակալ եկամտային հարկ եք վճարելու։
Եկամտային հարկի վճարումը կախված է նրանից՝ դուք որ դաշտում եք իրականացնում գործունեությունը։
Եթե ՀԴՄ կտրոնի վրա չի նշվում ՀՎՀՀ, ապա դա չի համարվելու ձեռք բերման և ծախս համարվելու հիմնավոր սկզբնական փաստաթուղթ։
ՍՊԸ-ն եթե ֆիզիկական անձից ձեռք բերի գրքեր, պետք է եկամտային հարկ հաշվարկվի, սակայն նայեք 150 հոդվածի 13 մասը, ըստ դրա պետք է կազմեք փոխարինող փաստաթուղթ։ Եթե ձեռք եք բերելու օֆիսային գույք կանխիկով կամ մեկ այլ ապրանք ոչ վաճառքի նպատակով, այդ դեպքում վերցրեք ՀԴՄ կտրոն գնորդի ՀՎՀՀ պարունակող, իսկ եթե չնշվի, ապա որպես ծախս հարկային առումով հաշվի չի առնվի։
Եկամտային հարկ չպետք է վճարվի, եթե գրքերը համարվում են ֆիզիկական անձի անձնական գույքը, համաձայն ՀՕ 147 հոդվածի 16 կետի։