Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք առաջանում է բնապահպանական վճարի պարտավորություն, եթե ռեստորանային համալիրը բակային բացօթյա հատվածում իրականացնում է հացի և լավաշի թխում։
Կանխավ շնորհակալ եմ:
Բնապահպանական հարկը ներմուծվող ու արտադրվող որոշակի շրջանակի ապրանքերի վրա կիրառվող հարկ է, պետք է ուսումնասիրեք, նաև ունի հաշվետվության ձև, կարճ գրելով չի ստացվի:
Ինձ թվում է կառաջանա բնապահպանական վճարի պարտավորություն ԱՆՇԱՐԺ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ գծով։
Շնորհակալ եմ, իսկ կասեք` ավելի հստակ տեղեկություն անմիջապես բնապահպանության նախարարությունը կտրամադրի՞։
Իհարկե:
Շնորհակալ եմ
Բայց դրա արդյունքում վտանգավոր ի՞նչ թափոններ են գոյանում, որ անհանգստանում եք, թե՞ շփոթել եք բնապահպանական հարկի հետ:
Ուղղակի սկսնակ եմ այս բնագավառում, ուզում եմ բացթողումներ չունենալ։ Իսկ կմանրամասնե՞ք բնապահպանական հարկը։
Բնապահպանական հարկը ներմուծվող ու արտադրվող որոշակի շրջանակի ապրանքերի վրա կիրառվող հարկ է, պետք է ուսումնասիրեք, նաև ունի հաշվետվության ձև, կարճ գրելով չի ստացվի:
Շնորհակալ եմ
Կարծում եմ, որ օդի աղտոտվածության մասով այո, կառաջանա բնապահպանական հարկ:
Շնորհակալ եմ: