Արդյո՞ք առաջանում է ԱԱՀ

Անի.

Հարգելի հաշվապահներ, ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ ԱԱՀ-ի դաշտում։ Արտերկրի կազմակերպությունից ստացել է հաշիվ։ Առաջանում է արդյո՞ք ԱԱՀ 20%, քանի որ մենք գյուղատնտեսական գործունեություն ենք իրականացնում, իսկ այն ազատված է ԱԱՀ-ից:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
15 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Դա կախված է նրանից, թե ի՞նչ ապրանք է ներմուծվել ըստ ԱՏԳԱԱ-ի:

Անի

Խոսքը ապրանքի ներմուծման մասին չի, այլ գործակալի կողմից գրված հաշվի

Tigran

Դա ինչ կապ ունի ԱԱՀ հետ, դա ծախսի հաշիվ է չէ: Իսկ դա ի՞նչ հաշիվ է:

Անի

Վրաստանի գործակալների ինվոյսն է, որքանով տեղյակ եմ մեզ մոտ առաջանում է ԱԱՀ այդ մասով:

Tigran

Նայեք ներքևում Ալլայի գրածի հետ որքանով կապ ունի ձեր ստացած հաշիվները:

Artur Ananyan

Հարգելի Անի, Ձեր գրածից հասկանալի է դառնում, որ համարվում եք ԱԱՀ վճարող, քանի որ գրել եք․ “զբաղվում է գյուղատնտեսությամբ ԱԱՀ-ի դաշտում”։

Մյուս կողմից, համաձայն ՀՕ հոդված 70-ի

Օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը, եթե պայմանագրային հարաբերությունների կողմը համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կամ շրջանառության հարկ վճարող:

Այսինքն, ստացվում է, որ այո, Դուք կրում եք ԱԱՀ հաշվարկելու և վճարելու պարտավորություն, եթե գործարքի / ծառայության մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը (սրա հետ կապված կարող եք ծանոթանալ ՀՕ հոդված 39

Անի

Մենք գործում ենք ԱԱՀ-ի դաշտում, բայց քանի որ գյուղատնտեսությունը մինչև 115 մլն շրջանառությունը ազատված է ԱԱՀ-ից մենք չենք վճարում ԱԱՀ։ Հաստատ այդ դրույթը տարածվու՞մ է մեզ վրա:

Ալլա

Ի՞նչ հաշիվ եք ստացել, ձեզ ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ծառայություն է մատուցել ՀՀ տարածքում, թե՞ ՀՀ տարածքից դուրս, և ծառայության տեսակը նշեք։

Անի

Ոչ ռեզիդենտը ուղարկել է հաշիվ, գործակալի ծառայությունների հաշիվ։ Ծառայությունը մատուցվել է Վրաստանում:

Ալլա

Գործակալի ծառայություն հասկացությունը լայն է,
ըստ ՀՕ Հոդված 39.Աշխատանքի կատարման և ծառայության մատուցման վայրը  
1. Աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե՝
4) կազմակերպությունը, որի գտնվելու վայրը, համարվում է Հայաստանի Հանրապետությունը ընդունում է հետևյալ աշխատանքները կամ ստանում է հետևյալ ծառայությունները

գ. խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային ծառայություններ, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ, ինչպես նաև սույն ենթակետում նշված ծառայություններին համանման այլ ծառայություններ,

Անի

Բեռը ժամանել է Վրաստանի Փոթի նավահանգիստ, այդտեղ կազմված փաստատթղթերի ծառայության մասին է խոսքը:

Անի

Հոդված 71 կետ 1.4 – հաշվանցման ենթակա
Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով Օրենսգրքի 56-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով ԱԱՀ վճարողների կողմից դուրս գրվող հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները:
Հոդված 70 մաս 2 Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացված ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման, ինչպես նաև այդ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը կամ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներմուծելու (այդ թվում ԵՏՄ անդամ պետություններից) ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների ու գործառնությունների գծով Օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը այդ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի փոխարեն որպես հարկային գործակալ, կրում են պայմանագրային հարաբերությունների կողմ հանդիսացող ԱԱՀ վճարողները:
Ալլա ջան, այս 2 հոդվածներից ես հասկանում եմ, որ այդ նույն գումարը և’ պարտավորություն է առաջանում, և’ իրավունք ենք ստանում հաշվանցելու։ Հնարավո՞ր է այդպես:

Ալլա

Բայց ձեր: Նշվածից երևում է, որ ծառայությունը այստեղ չի մատուցվել:

Անի

Այո, Վրաստանում, այսինքն` չի՞ առաջանում և ո՞ր հոդվածի համաձայն:

Անի

Ալլա ջան, ըստ հոդված 39-ի 4-րդ կետի զ ենթակետի`
Աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե`
4. կազմակերպությունը, որի գտնվելու վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը կամ ֆիզիկական անձը, որի բնակության վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը կամ մշտական հաստատությունը ընդունում է հետևյալ աշխատանքները կամ ստանում է հետևյալ ծառայությունները (այդ թվում` այն դեպքերում, երբ աշխատանքներն ուղղակիորեն ընդունում է կամ ծառայություններն ուղղակիորեն ստանում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը, սակայն դրանց օգտագործումը (սպառումը) փաստացի կատարվում է դրանց մշտական հաստատության կողմից).
զ. պատվիրատուի համար սույն կետով սահմանված աշխատանքները կատարող և (կամ) ծառայությունները մատուցող կազմակերպություն և (կամ) ֆիզիկական անձ ներգրավելու գործակալական ծառայություններ.

Սա մեզ վերաբերու՞մ է ըստ Ձեզ։