Արմեն.
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ապրանքը գովազդելու համար նմուշներ, օրինակներ բաժանելու հետ կապված կարող են առաջանալ ինչ-որ հարկային պարտավորություններ: Կամ եթե օրինակ խանութը ակցիա է կազմակերպել, ինչ-որ ապրանքի հետ այլ ապրանք ենք տալիս գնորդին (օրինակ, հյութի 5 շիշ գնելու դեպքում 1 անվճար բաժակ), կառաջանա՞ն այս դեպքում պարտավորություններ ԱԱՀ և շահութահարկի մասով, թե՞ ոչ:
Այո, այս դեպքում առաջանում են հարկային պարտավորություններ ԱԱՀ և շահութահարկի մասով: Պարտավորություններ չեն առաջանա միայն ապրանքի գովազդման հետ կապված բուկլետներ, բացիկներ և այլն բաժանելու դեպքում:
Իսկ ԱԱՀ մասով հարկվող շրջանառություն կհամարվի համաձայն 8-րդ հոդվածի 6-րդ կետի որոշված 80 տոկոս մեծությունը, թե՞ ինչպես: