Hayk.
Բարև Ձեզ:
Կխնդրեմ օգնեք: Եթե հոկտեմբեր ամսին ՍՊԸ-ի բանկային հաշվից ֆիզ. անձին 20 000 դրամ փոխանցում է արվել՝ բարեգործական նպատակով, ի աջակցություն Արցախի երեխաների, արդյո՞ք առաջանում են եկամտային հարկի պարտավորություններ, և եթե այո, ապա որ Հոդվածի համաձայն: Շնորհակալություն:
Եթե ՍՊԸ շրջհարկ վճարող է, ապա չի հանդիսանում հարկային գործակալ համաձայն ՀՕ Հոդված 263-ի 2 կետի 2 ենթակետի, իսկ եթե շահութահարկ վճարող է, ապա պետք է առաջնորդվի ՀՕ Հոդված 150-ի 13-րդ մասով:
Եթե շահութահարկի համակարգում եք գործում, ապա այն որպես ծախս նվազեցման հնարավորություն ունեք:
ՍՊԸ-ն շրջհարկի դաշտում է աշխատում: Ստացվում է, որ չի հանդիսանում հարկային գործակալ, հետևաբար և ոչ մի պարտավորություն չի առաջանում: Ճի՞շտ եմ հասկանում:
Այո, ճիշտ եք հասկացել։ Դուք չեք հանդիսանում հարկային գործակալ և ոչ մի պարտավորություն չունեք։
Եթե ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով, ապա չկա ոչ մի հարկային պարտավորություն, իսկ շահութահարկի դեպքում կա: