Արդյո՞ք աշխատողից կպահվի 2 000 դրամ

Միքայել.

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, վերջերս ընդունված «1 000 դրամների» մասին օրենքով՝ եթե ֆիզիկական անձը աշխատում է երկու տեղ համատեղությամբ, իրենից պահվելու՞ է արդյոք 2 000 դրամ, յուրաքանչյուր գործատուի կողմից 1 000։

Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Alyona Melikyan

3. Եթե նույն ֆիզիկական անձն աշխատանքային պայմանագրով աշխատում է մեկից ավելի գործատուի մոտ, ապա այդ ֆիզիկական անձը դրոշմանիշային վճար է վճարում միայն մեկ գործատուից ստացվող եկամուտներից: Սույն մասում նշված գործատուի ընտրությունը ֆիզիկական անձը կատարում է ինքնուրույն՝ տվյալ գործատուին ներկայացնելով համապատասխան դիմում: Գործատուն, ում ֆիզիկական անձի կողմից ներկայացվել է սույն մասում նշված դիմումը, պարտավոր է տրամադրել տեղեկանք կամ այլ փաստաթուղթ, որով հավաստվում է, որ տվյալ ֆիզիկական անձը դրոշմանիշային վճարի վճարումը կատարում այդ գործատուի մոտ: Ֆիզիկական անձը սույն մասում նշված տեղեկանքը կամ այլ փաստաթուղթը պարտավոր է ներկայացնել այդ ֆիզիկական անձի այլ գործատուներին: Ֆիզիկական անձը կարող է փոփոխել դրոշմանիշային վճար կատարող գործատուի ընտրությունը միայն այն դեպքում, երբ այդ գործատուին ներկայացնում է տվյալ ֆիզիկական անձի այլ գործատուներից մեկի կողմից տրված տեղեկանքը կամ այլ փաստաթուղթը, որով հավաստվում է, որ դրոշմանիշային վճարի վճարումը կկատարվի տեղեկանքում կամ այլ փաստաթղթում նշված այլ գործատուից ստացվող եկամուտներից:

Lily

Իսկ եթե ֆիզիկական անձի ընտանիքում կա զինծառայող, ապա այդ դեպքում 1000 դրամ պահվու՞մ է: Որտե՞ղ կարելի է կարդալ այդ մասին:

Hranush

Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողը, ամուսինը և (կամ) զավակը (զավակները) իրավունք ունեն յուրաքանչյուր տարվա առաջին երկու ամսվա ընթացքում դիմում ներկայացնելու Հիմնադրամ` դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում իրենց վճարած (իրենց եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձնելու պահանջով: Սույն մասում նշված ժամկետից հետո դիմում ներկայացվելու դեպքում Հիմնադրամը դիմումը մերժում է` այդ մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնելով դիմումատուին: Դիմումին կից ներկայացվում են համապատասխան պետական մարմնի կողմից տրված զինծառայողի` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու կամ զոհված (մահացած) լինելու մասին տեղեկանքը, ինչպես նաև դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին տեղեկանքը:
նշված դիմումը և կից տեղեկանքները Հիմնադրամում մուտք լինելու օրվանից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, Հիմնադրամը դիմումում նշված բանկային հաշվին է փոխանցում դիմումին կից ներկայացված` վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին տեղեկանքում նշված գումարը:
7. Սույն մասում նշված` համապատասխան պետական մարմինների կողմից տրամադրման ենթակա տեղեկանքը դիմելու օրվանից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրում է`
1) զինծառայողի ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու վերաբերյալ տեղեկանքը` զինծառայողի զորակոչն իրականացրած զինվորական կոմիսարիատը.
2) զինծառայողի զոհված (մահացած) լինելու վերաբերյալ տեղեկանքը` այն համապատասխան պետական մարմինը, որն իրականացնում է զոհված (մահացած) զինծառայողի հաշվառումը:

Armine

Ալյոնա, բարև Ձեզ: Որ խնդրեմ, կգրեք` ո՞ր օրենքի հոդվածն եք մեջբերել:

Շնորհակալություն:

Alyona

Արմինե, Ուզում եմ Ձեր ուշադրությունը դարձնել, որ օրենքի այս դրույթը լրիվ այլ կերպ ընդունվեց վերջնական տեքստում: Ես այստեղ նախագծի տեքստն էի մեջ բերել, սակայն հետ արդեն ընդունված օրենքում որոշվեց, որ համատեղությամբ աշխատողների համար 1000 դրամները կպահվեն բոլոր տեղերից, իսկ հետո աշխատողը կարող է դիմել և հետ ստանալ ավել վճարված 1000 դրամները:

Անահիտ

Alyona, իսկ եթե աշխատողի փոխարեն վճարում է գործատուն: Օրինակ, ունենք դասախոսներ, որոնք աշխատում են համատեղությամբ կամ քաղաքացիական-իրավական պայմանագրերով, ստանում են նվազագույն կամ ավելի ցածր:

Armine

Ալյոնա, շնորհակալություն պատասխանի համար: