Աստղիկ.
Հարգելի ընկերներ, խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում: Աշխատողն ընդունվել է աշխատանքի համատեղության կարգով որպես զոդող: Նա աշխատելու է մեր ընկերությունում ընդամենը 2 ժամ: Խնդրում եմ պատասխանեք: Նրա աշխատանքը համարվու՞մ է արդյոք առողջության համար վնասակար: Կանխավ շնորհակալություն:
Սիրելի Աստղիկ, կապ չունի, թե նա քանի ժամ է աշխատելու ձեր մոտ, նրա աշխատանքը համարվում է վնասակար: Նախ ընդունելուց առաջ պետք է ուղարկեք նախնական բժշկական զննության 2004թ. հուլիսի 15 1089-Ն ՀՀ կառավարության որոշման համաձայն, բուժ հիմնարկից հարցրեք վնասակար գործոնները և ներդիրը լրացրեք, աշխատողի հետ ուղարկեք, բուժզննություն անցնելուց հետո աշխատողը ձեզ պետք է բերի բլանկը` արդեն հաստատված, նոր ընդունեք:
Շնորհակալություն, Աննա, Ձեր ճիշտ խորհրդի համար: