Արդյո՞ք աշխատանքը կարող ենք համարել առանձնապես ծանր

Էմմա․

Բարև ձեզ, հարցս հետևյալն է.

1. Բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի դեմ քիմիական (թունանյութեր) պայքարի աշխատանքներ (սրսկում, փոշոտում, բանվորական հեղուկի պատրաստում) կատարող աշխատողներ

Եթե աշխատանքը մասամբ է այս կետին համապատասխանում, այն է. աշխատողն իրականացնում է վերոնշյալներից միայն սրսկումը, բայց ոչ ամեն օր, հիմանականում կատարում է ուղղակի ֆիզիկական աշխատանք: Արդյո՞ք իր կատարած աշխատանքը կարող ենք համարել առանձնապես ծանր: Եթե այո, կարո՞ղ եմ նրա համար սահմանել նորմալ աշխատաժամանակ՝ նշելով աշխատանքի առանձնապես ծանր լինելու փաստը և տարիֆային աշխատավարձի 50 տոկիս հավելումը, ինչպես նաև արդյո՞ք տվյալ աշխատողը համարվում է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեցող անձ:

Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

իսկ ինչ հաստիքով եք ձևակերպել աշխատողին, ցանկը նայել եք վնասակար աշխատամքերի ցանկում, գործ ունի թունանյութերի հետ չէ,

Էմմա

Աշխատողի հաստիքը բանվորի հաստիք է, ուղղակի սրսկում միշտ չի, որ կատարում է, հիմնականում ֆիզիկական աշխատանք է կատարում։ Այսինքն՝ միայն ու մշտական սրսկում չի կատարում։

Tigran

քանի որ դա տվյալ աշխատողի համար լրացուցիչ աշխատանք է, ապա պարգևատրում տվեք

Էմմա

Շատ շնորհակալ եմ պատասխանի համար։ Ուղղակի խնդիրն այն է, որ դա ոչ թե լրացուցիչ աշխատանք է, այլ աշխատողի աշխատանքային գործառույթներից մեկը։