Accountant.am

Մարիամ.

Հարգելիներս,
27.02.2013թ.-ից ես գտնվում եմ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այդ ընթացքում իմ գործատու ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը: Խնդրում եմ ասել` ի՞նչ կարգավիճակում եմ ես այժմ, արդյո՞ք ինձ հետ կնքված աշխատանքային պայմանագիրը ավտոմատ լուծվում է: Շնորհակալություն:

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Իլյազ

Հարգելի Մարիամ,
Մինչև երեխայի երեք տարեկան դառնալը Դուք գտնվելու եք նպատակային արձակուրդում, հետևաբար Ձեր հետ կնքված աշխատանքային պայմանագիրը Գործատուն՝ իր նախաձեռնությամբ կարող է լուծել միայն կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) դեպքում: Անգամ նշված հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում, գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ: