Ալինա.
Բարև ձեզ։ Ներկայացնեմ իրավիճակը` աշխատակիցը 5 տարի աշխատելուց հետո դուրս է եկել ընկերությունից, սակայն այդ 5 տարիների ընթացքում ոչ մի անգամ արձակուրդ չի գնացել: Ինքը ունի՞ արդյոք իրավունք պահանջել այդ 5 տարիների չվճարված արձակուրդայինի գումարը: Կանխավ շնորհակալ եմ:
Բարև Ձեզ, հարգելի Ալինա:
Աշխատողին, միանշանակ, պետք է փոխհատուցվի բոլոր տարիների չօգտագօրծված արձակուրդների գումարը:
ՀՀ ԱՕ 170-րդ հոդված 2-րդ մաս.
“Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Եթե աշխատողին ամենամյա արձակուրդը չի տրամադրվել մեկ տարուց ավելի ժամանակահատվածով, ապա հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար”:
Վճարվում է վերջին 3 տարիների ընթացքում չօգտագործված բոլոր արձակուրդների համար:
Իհարկե կարող է պահանջել իր ԲՈԼՈՐ տարիների չօգտագործած արձակուրդների փոխհատուցումը: