Անուշ.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող/հանդիսացող (խնդրում եմ նշել երկու դեպքի համար) ԱՁ-ի կողմից որպես աշխատող գրանցվելու դեպքում արդյո՞ք հնարավոր է օգտվել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստից:
«Պետական նպաստների մասին» օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝
«Սույն օրենքի 23.1-ին և 23.2-րդ հոդվածների իմաստով՝ չաշխատող անձ է համարվում նաև միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողը (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված՝ վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամը), բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ ստացող անձը»:
Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝
«Սույն օրենքի 27-րդ, 28-րդ, 28.1-ին հոդվածների դրույթները չեն տարածվում միկրոձեռնարկատիրության վարձու աշխատողների (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված՝ վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամների) վրա»: