Արդյո՞ք անհրաժեշտ է սոցիալական վճար վճարել

Արամ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ի ֆիզ. գնալու դեպքում, գործունեության դադար տալուց հետո՝ արդյո՞ք անհրաժեշտ է սոցիալական վճար վճարել։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արամ

+

Tigran

Կարծում եմ, որ ոչ, ու օրենքը այդ առումով թերի է ու հարցը կարգավորված չէ:
Հաշվի առեք, որ ըստ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների օրենքի հ. 4
3. Սույն օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները տրվում են, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ նոտարի պաշտոնավարման ժամանակահատվածում:
3.1. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին սույն օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի տրվում, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է՝
1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` գործունեությունը դադարեցնելու ժամանակահատվածում (գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն ներկայացնելու օրվանից մինչև այդ հայտարարության կամ գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրն ընկած ժամանակահատվածում).
2) բացառապես միկրոձեռնարկատիրության (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` ընտանեկան ձեռնարկատիրության) սուբյեկտ համարվելու ժամանակահատվածում.
3) «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` նաև «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով) սահմանված հարկային արտոնություններից օգտվելու ժամանակահատվածում:
3.2. Սույն օրենքով սահմանված մայրության նպաստ է տրվում նաև ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է սույն հոդվածի 3.1-ին մասում նշված ժամանակահատվածում:

Ալլա

Եթե տալիս եք գործունեության դադարի մասին հայտարարություն, ապա ոչ մի հարկ և վճար չեք վճարում սկսած դադարի մասին հայտարարությունում նշված ամսաթվից:

Nerses

Ոչ, չեք վճարելու:

Իննա

Եթե գործունեությունը դադարեցված է, ապա ոչ:

Վահրամ

Իսկ ֆիզ. արձակուրդից հետո կարո՞ղ է գնալ խնամքի արձակուրդ:

Tigran

Վարձու աշխատողը՝ այո ֆիզ. արձակուրդից հետո կարո՞ղ է գնալ խնամքի արձակուրդ:

Գայանե

Եթե գործունեությունը դադարեցված է, ապա չեք մուծելու։

Anushik

Այն հարկ վճարողը, որը հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն՝ որևէ օրվանից սկսած՝ անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը դադարեցնելու օրվանից մինչև գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմնի հաստատած ձևով ներկայացվող հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական ամիսների համար շահութահարկ և սոցիալական վճար չի հաշվարկում և չի վճարում: