Gayane.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ն նոր է բացվել, գործունեությունը մարզասրահ է և լավաշի փուռ: Գիտեմ, որ միկրոյով կարող է աշխատել: Պիտի գրանցեմ երեք աշխատող՝ մեկը մարզասրահում, երկուսը փուռում: Աշխատավարձը կանխիկով է վճարվելու: Հիմա հարց. դրամարկղային գիրք պե՞տք է, թե՞ ոչ: Ա/Ձ-ն գնել է երկու ՀԴՄ: 2-րդ հարցս. երբ երկու դասակարգիչ եմ գրում, ամեն մի գործունեությանը 50% եմ գրու՞մ:
Կանխավ շնորհակալ եմ:
Այո, դրամարկղային գիրք պետք է՝ թղթային կամ էլեկտրոնային: Երբ երկու դասակարգիչ եք գրում ամեն մի գործունեությանը՝ 50% չեք գրելու, այլ ելնելով դրանց հասույթներից: Լավաշի փռի մասով պետք է անպայման սննդի անվտանգության ծառայությունում գրանցվեք:
Միկրոյով աշխատելու դեպքում դրամարկղի գիրք հարկավոր չի։ Տարվա վերջում, ելնելով հասույթների գումարից, պետք է հաշվարկեք յուրաքանչյուրի տեսակարար կշիռը, որոնց հանրագումարը կկազմի 100%։