Gayane.
Կազմակերպությունը շահույթ չհետապնդող ոչ առևտրային հասարակական կազմակերպություն է: Չի աշխատում ԱԱՀ-ով կամ պարզեցված հարկով:
Ասացեք խնդրեմ` տարեկան հաշվետվություն ներկայացնելիս պե՞տք է արդյոք ներկայացնենք շահութահարկի պարզեցված հաշվարկ, թե՞ ոչ:
Նախապես շնորհակալ եմ:
Այո, պետք է ներկայացնեք, բայց համապատասխան տողում գրեք, որ շահույթ չկա:
Ամեն դեպքում զրոյական ներկայացրեք:
Խնդրում եմ օգնել` 2013թ հաշվետվությունը էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու համար հաշվետվությունների ո՞ր ձևը պետք է լրացնել: ՀԿ-ն ոչ մի ֆինանսական գործունեություն չի ծավալել: 2012թ – ին լրացվել է հաշվետվություն` 88. պարզեցված հաշվետվություն, սակայն նման ձև չկա 2013թ հաշվետվությունների համար: Նախապես շնորհակալություն:
Ռոզա և Էլեանորա, ՀԿ-ն շահութահարկի պարզեցված հաշվարկ չի ներկայացնում, նայիր ՀԿ-ների մասին օրենքը: