Անահիտ.
Բարև Ձեզ: Զբաղվում եմ բնակչության պատվերով՝ հագուստի արտադրությամբ, գործում եմ որպես միկրոձեռնարկատեր ֆիզիկական անձ։ Հարցս հետևյալն է, քանի որ ուզում եմ համացանցով ևս պատվեր ստանալ, գիտեմ, որ էլ միկրոձեռնարկատեր չեմ կարող լինել: Ա/Ձ գրանցելու դեպքում ի՞նչ հարկեր եմ մուծելու, ե՞րբ եմ մուծելու, և ամենակարևոր հարցը՝ ՀԴՄ սարք պե՞տք է ունենամ, թե՞ ոչ։ Ինձ մոտ պատրաստի ապրանք չկա, պատվերով եմ կարելու: Պե՞տք է գումար ծախսեմ ՀԴՄ սարքի վրա։
Ա/Ձ գրանցվելու դեպքում միկրոձեռնարկատեր կարող եք լինել: Միկրոյի դեպքում մուծելու եք դրոշմանիշային վճարը, կարող եք աշխատող էլ գրանցել, այդ դեպքում ՀԴՄ սարք պետք է ունենաք ու գումար ծախսեք ՀԴՄ սարքի վրա, հայտարարությունը ներկայացնեք, հաշվետվություններ, ունենաք էլեկտրոնային ակտիվ ստորագրություն։
Իսկ եթե Ա/Ձ չհանդիսացող միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ֆիզ. անձ է, դրոշմանիշային վճար պե՞տք է վճարի: Կապված եկամուտների վերահսկման հետ՝ ՀԴՄ կամ Հ/Ա-ի դուրսգրում անհրաժեշտ է, թե՞ ոչ:
Այո, Ձեզ պարտադիր ՀԴՄ սարք է հարկավոր։