Մարինե.
Բարև ձեզ: Եթե պարետի կողմից գործունեությունը արգելված է, չենք կարող վճարել աշխատավարձ, արդյո՞ք աշխատողների գրանցման հայտում ինչ-որ փոփոխություն ենք կատարում, թե՞ պարզապես տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվետվությունում ԱՎՈՒՄ-ը գրում ենք 0:

Բարև ձեզ: Պարզապես եկամտային հարկի հաշվետվության մեջ աշխատած օրերի/ժամերի քանակը գրեք 0, ԱՎՈՒՄ-ը 0։
Եթե աշխատողին չեք ուղարկել իրեն հաշվին արձակուրդ, ապա հայտում չեք կատարում ոչ մի փոփոխություն և եկամտային հարկի հաշվետվությունը ցույց եք տալիս զրոյական։
Զրոյական ներկայացրեք, սակայն դրա համար անհրաժեշտ իրավական հիմքերը ապահովեք՝ հրաման, պարետի և կառավարության որոշումներ:
Ներկայացրեք եկամտային հարկի հաշվետվությունը զրոյական, փաստացի աշխատած ժամերը նշեք զրո, բայց հիմքում ունեցեք հրաման, որ աշխատակիցները չեն աշխատել տրված հրամանի համաձայն: Հիմք հրամանում նշեք պարետի որոշումը: