Accountant.am

Անուշ․

Բարև ձեզ, կասե՞ք՝ եթե աշխատավարձի փոփոխություն է լինում կամ պաշտոնի, այդ դեպքում ինչպե՞ս է ճիշտ վարվել, ծանուցել, հրաման տալ պե՞տք է, եթե աշխատավարձ է մենակ փոխվել, թե՞ լրացուցիչ համաձայնագիրը բավական է։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

հ. 105
2. Աշխատանքի էական պայմաններ են աշխատանքի վայրը, աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը, արտոնությունները, աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմը, տարակարգերը և պաշտոնների անվանումները, աշխատանքային գործառույթները, աշխատանքային պայմանագրի տեսակը, որոնց և (կամ) գործատուի փոփոխման դեպքում գործատուն աշխատողին պետք է ծանուցի սույն օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված ժամկետներում, բացառությամբ հետևյալ դեպքերի.
1) հիմնական աշխատավարձի չափի և (կամ) հավելումների, հավելավճարների, լրավճարների բարձրացման դեպքում, երբ մյուս պայմանները պահպանվում են.
2) օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակի կրճատման դեպքում, եթե կրճատված աշխատաժամանակի վարձատրությունը և մյուս պայմանները պահպանվում են.
3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դեպքերի միաժամանակյա առկայության դեպքում, երբ մյուս պայմանները պահպանվում են:

Անուշ

Այսինքն պետք չի ծանուցել եթե աշխստավարձը փոփոխվելա, բա ինչպես երևա որ բարձրացելա

Tigran

եթե աշխստավարձը փոփոխվելա, պետք է հրամանով երևա որ բարձրացելա

Harut

Հարգելի Տիգրան , գյուղատնտեսական արտադրանքը այս տարի ևս ազատվեց հարկումից, ինչու պետք է շուկայից ձեռքբերում ներկայացնի և վճարի 20 տոկոս .

Tigran

դա առանձին որոշումով է ,գնման ակտերը էլեկտրոնային պիտի լինեին, բայց ծրագրով դեռ չկա, չեն ապահովել դա 01.01.25-ից

Անուշ

Այսինքն մենք միչև հիմա սխալ ենք կատարել, հենց աշխատավարձի փոփախություն ե,ելա, մենք միայն ծանուցել ենք ու կցել լր. համաձայնագիր
,Այսինքն անհատական 54 հոգու համար առանձին հրամաններ տանք

Tigran

54 հոգու համար կարող եք 1 հրաման կազմել եթե միայն աշխատավարձի բարձրացման է վերաբեում,

Անուշ

Իսկ առանձին ծանուցում և լրացուցիչ համաձայնագիր գրենք բոլորի համար, որ լցենք գործերին

Tigran

այո, արեք, ծանուցումները պետք է ամեն մեկը իրենը իր տեղը ստորագրի,