Արմինե․
Բարև Ձեզ, հարգելի ոլորտի մասնագետներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. եթե աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 113-րդ հոդվածի 2-րդ մասի նախատեսված հիմքերով, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից: Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու, ապա՝ տվյալ պարագայում կրկին ծանուցու՞մ է 2 ամիս առաջ և վճարելու՞ է աշխատավարձ: Նախապես շնորհակալություն։
ծանուցման պահանջը մի անգամ է արվում,գրավոր, իսկ վճարումների հարցը վերջնահաշվարկով ,
Շնորհակալություն
Բարև Ձեզ, Արմինե: Երկրորդ անգամ երկու ամիս առաջ ծանուցելու կարիք չկա, տվյալ դեպքում պայմանագիրը լուծվում է, պարզապես հրամանի մեջ նշեք հիմքը՝ ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ և մաս 3: Հրամանի օրինակը կարող եք տրամադրել նաև աշխատողին: Իսկ վերջնահաշվարկ պարտադիր պետք է արվի՝ վճարելով աշխատողին մինչև վերջին աշխատանքային օրվա և չօգտագործված արձակուրդի օրերի համար:
Շնորհակալություն