Արդյո՞ք անհրաժեշտ է ինքնահաշիվ գրել

Գոռ․

Բարև Ձեզ։ Հյուրանոցային համարը ամրագրել են Expedia-ի միջոցով , հիմա Expedia միջնորդավճարի հաշիվ է դուրս գրել։ Խնդրում եմ կասե՞ք իմ քայլերը՝ պե՞տք է ինքնահաշիվ գրել, թե՞ ոչ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
15 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ինքնահաշիվ գրել, կարող եք եթե ԱԱՀ վճարող եք, ՀՕ հ 56,

Գոռ

Իսկ ինքնահաշիվ չգրելու դեպքում օրենքի խախտում կլինի՞ կազմակերպությունը ԱԱՀ է աշխատում։

Tigran

կլինի, ինքնահաշիվը վերաբերում է ԱԱՀ վճարողներին, ոչ ռեզիդենտի շահութահարկի հարց էլ կա,

Գոռ

Տիգրան ջան, որ խնդրեմ կասե՞ք իմ քայլերի հերթականությունը. դուրս եմ գրում ինքնահաշիվ, ընտրում եմ invoice դուրս գրման օրվա ԿԲ -ի կուրսը, հետո ամսական հաշվետվության մեջ պետք է ցույց տա՞մ։

Tigran

ԿԲ-ի կուրսի համար նայեք հ.16ը,ԱԱՀ ամսական հաշվետվության մեջ պետք է ցույց տալ,

Գոռ

invoice դուրս է գրվել 05․11․2024թ․ հոկտեմբեր ամսվա համար ,ես պետք է նոյեմբերի հաշվետվության մեջ ներառեմ, թե՞ հոկտեմբեր։

Tigran

երբ է մատուցվել ծառայությունը, դրանով է որոշվում, Հ. 40 Աշխատանքի կատարման և ծառայության մատուցման պահը

Արմեն

Բարև Ձեզ։ Գոռ ջան սկզբում պետք է ճշտել ԱԱՀ-ի մասով համարվում է արդյոք ծառայությունը մատուցված ՀՀ-ում, իսկ շահութահարկի մասով՝ համարվում է արդյոք ՀՀ աղբյուրներից ստացված եկամուտ: Եթե այո ուրեմն Տիգրանի մեկնաբանմամբ շարժվեք:

Գոռ

Իսկ ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվությունը չներկայացնելը կամ ուշ ներկայացնելը առաջացնու՞մ է տուգանք։

Արմեն

Այո նախատեսված է վարչական պատասխանատվություն, եթե չեմ սխալվում 10,000-20,000 դրամ: Բացի դա ամեն ուշացրած 15 օրվա համար հարկի գումարի 5 տոկոսի չափով տուգանք և վճարումն ուշացնելու համար ամեն ուշացած օրվա համար հարկի գումարի 0,04 տոկոսի չափով տույժ:

Գոռ

Բայց հարցը նրանում է, որ ես հարկը չեմ վճարում, ինքնահաշիվ եմ գրում առաջացած ԱԱՀ հաշվանցում եմ և փաստացի ստացվում է, որ հարկ չի առաջանում։ Այդ պարագայում կրկին պե՞տք է ոչ ռեզիդենտի հաշվետվությունը ներկայացնեմ։

Արմեն

Գոռ ջան վերևում խոսքը գնում էր ոչ ռեզիդենտի շահութահարկի մասին, իսկ դա եթե հասնում է վճարել ուրեմն վճարման ենթակա գումար է, ոչ թե ԱԱՀ-ի նման Դտ-Կտ=0: Ուստի ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից շահութահարկի եռամսյակային հաշվարկը պիտի ներկայացվի և գումարը վճարվի:
Կարևոր է, որ ոչ ռեզիդենտին վճարված գումարը համարվում է արդյոք Հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտ: Եվ ճշտեք, եթե ոչ ռեզիդենտի հաշվառման երկրի հետ կա կրկնակի հարկումը վերացնելու մասին համաձայնագիր, նայեք տվյալ գործարքը որ երկրում պիտի հարկվի: Եթե իրենց մոտ, ուրեմն ռեզիդենտությունը հաստատող տեղեկանք ուզեք և պրծեք դարդ ու ցավից:

Գոռ

Արմեն ջան կոնկրետ օրինակով ասեմ ,Facebook ի միջոցով գովազդի համար պետք է լռացնել ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվությունը՞ և Expedia ն որը USA ում է գտնվում պետք է ներկայացնել թէ ոչ՞

Արմեն

Գոռ ջան ֆեյսբուքը հաստատ չես լրացնում: Մենք Իռլանդիայի հետ ունենք կրկնակի հարկումը վերացնելու համաձայնագիր, և այդ եկամուտները, ռեզիդենտության տեղեկանքի առկայության դեպքում, հարկվում են Իռլանդիայում: Իսկ ֆեյսբուքը համացանցում իր ռեզիդենտության տեղեկանքը դնում է, որ նայես կարող է հենց ֆեյսբուքում էլ գտնես, եթե չէ մեյլ գրի avotar544@gmail.com հասցեին, ես կուղարկեմ: Ինչ վերաբերում է մյուս կազմակերպությանը, կարծում եմ նույնը պիտի լինի, բայց հաստատ չեմ ասում, որովհետև ԱՄՆ հետ այդ հարաբերությունները մի քիչ խուճուճ են: Կա օրենք տեխնիկական համագործակցության մասին, կան մի խումբ համաձայնագրեր, բայց անմիջապես կրկնակի հարկումը վերացնելու մասին համաձայնագիր ինձ չի հանդիպել: Իրենց, որ ասես պիտի հարկ պահես, երևի իրենք էլ կասեն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2000 թվականի հուլիսի 6-ին

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ՀԵՇՏԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 1992 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրով (այսուհետհամաձայնագիր) նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Սույն օրենքով սահմանված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունները նշանակում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնության ծրագրերի (այսուհետ
ծրագրեր) շրջանակներում1) ծրագրեր իրականացնող Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կամ մասնավոր կազմակերպությունների (այսուհետ կազմակերպություններ) և ֆիզիկական անձանց կողմիցա) Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում են ավելացված արժեքի հարկից,
բ) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքներն ազատվում են մաքսատուրքից և մաքսավճարից,
գ) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքներն ազատվում են ակցիզային հարկից,
դ) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքներն ազատվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից գանձվող հաստատագրված վճարներից.
2) Հայաստանի Հանրապետությունում ներկա գտնվող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են եկամտային հարկիցծրագրերի շրջանակներում ստացվող եկամուտների մասով.
3) ծրագրեր իրականացնող կազմակերպություններին և ֆիզիկական անձանց

ա) Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարումը, ծառայությունների մատուցումը (այդ թվումանհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում են ավելացված արժեքի հարկից,
բ) Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարող արտադրող-իրացնողների կողմից մատակարարվող ապրանքներն ազատվում են ակցիզային հարկից.
4) ծրագրեր իրականացնող կազմակերպություններն ազատվում են

ա) շահութահարկից,
բ) ոչ ռեզիդենտին վճարվող եկամուտներից աղբյուրի մոտ պահվող հարկը պահելու պարտավորությունից,
գ) ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելուց սոցիալական վճարը հաշվարկելու և բյուջե փոխանցելու պարտավորությունից.
4.1) օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք ազատվում են իրենց վճարվող եկամուտներից վճարման ենթակա սոցիալական վճար կատարելուց.
5) ծրագրերի իրականացման հետ կապված վերգետնյա տրանսպորտային միջոցների մուտքը Հայաստանի Հանրապետություն ազատվում է ճանապարհային հարկից, իսկ օդային տրանսպորտի մուտքըընդունման և սպասարկման վճարներից:
(2-րդ հոդվածը փոփ., լրաց. 27.02.12 ՀՕ-26-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-278-Ն)

Հոդված 3. Ծրագրեր իրականացնող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, այդ կազմակերպություններին և ֆիզիկական անձանց ապրանքներ մատակարարած և ծառայություններ մատուցած (հատկացրած), այդ կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից եկամուտներ ստացած ու այդ կազմակերպություններին և ֆիզիկական անձանց եկամուտներ վճարած անձինք ազատվում են սույն օրենքի 2 հոդվածով սահմանված գործարքների, գործառնությունների և եկամուտների համար հաշվարկված և սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ չվճարված ցանկացած հարկից, մաքսատուրքից և սոցիալական վճարից, պարտադիր այլ վճարներից, ինչպես նաև դրանց հաշվարկումը և վճարումը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և մյուս իրավական ակտերը խախտելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տույժերից և տուգանքներից:
Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ վճարված գումարները չեն վերադարձվում:
(3-րդ հոդվածը փոփ. 27.02.12 ՀՕ-26-Ն, 21.12.17 ՀՕ-278-Ն)

Հոդված 4. Սույն օրենքը գործում է մինչև միջազգային իրավունքի նորմերին համապատասխան համաձայնագրի գործողության դադարեցման օրը:

Հոդված 5. Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն
համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
(5-րդ հոդվածը փոփ. 27.02.12 ՀՕ-26-Ն)

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Ռ. Քոչարյան

Երևան

27 հուլիսի 2000թ.

ՀՕ-81

Գոռ

Շատ շնորհակալ եմ Արմեն ջան մանրակրկիտ բացատրելու համար։