Արդյո՞ք անհրաժեշտ է առաքման գիրք ունենալ

Nara.

Բարև ձեզ: Ասացեք խնդրեմ, այս տարվանից մենք էլեկտրոնային եղանակով ենք աշխատելու, արդյո՞ք առաքման գրքի անհրաժեշտություն առաջանալու է:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Naira

2012 թ.ից պարտադիր է առաքման գրքի վարումը: Ավելին` փոխվել է ձևը, սյուների քանակը: Սակայն մինչև 3 ամիս թույլատրվում է վարել հին գրքի մեջ՝ այն սխալ չի համարվում:

astxik

Հարգելի հաշվապահներ, եթե լիովին չեք տիրապետում օրենքին, լավ կանեք ձեռնպահ մնաք և ոչինչ չպատասխանելք, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Այժմ հարցի վերաբերյալ` եթե դուրս եք գրում միայն և միայն հարկային հաշիվներ, առաքման գիրք հարկավոր չէ:

Դավիթ Ասատրյան

Հետաքրքիր է “Հարկերի մասին” օրենքի փոփոխությամբ նոր գիրք է հանդես եկել, սակայն հին գիրքը կարծես, թե չի վերացել, քանի որ 314 որոշումը դեռ գործում է: Գործում է նաև հասույթի գիրքը պահանջող 315 որոշումը: Սակայն ՀՊԾ պաշտոնատար անձինք ասացին, որ 314 և 315 որոշումները ուժը կորցրել են: Համենայն դեպս, նոր գիրքը պետք է վարեն թե ԱԱՀ վճարող համարվողները, և թե ԱԱՀ վճարող չհամարվողները, և գրքում գրանցվում են ոչ թե հարկային հաշիվները, այլ ապրանքների առաքման կամ տեղափոխման ուղեկցող փաստաթղթերը, կարճ ասած` տրանսպորտային բեռնագրերը:

Աննա

Հարգելի Աստղիկ, միայն և միայն հարկային հաշիվներ դուրս գրելու դեպքում առաքման գիրք չվարելը 2012թ. հունվարի 1-ից ուժի մեջ չէ: Այժմ գործում է առաքման գրքի վարման նոր կարգ “Հարկերի մասին” ՀՀ օրենքի 4-րդ հավելվածով: Այնպես որ խորհուրդ կտամ ծանոթանալ “Հարկերի մասին” օրենքի դեկտեմբերի 7-ի փոփոխություններին:
ԱԱՀ վճարողները պարտավոր են ունենալ առաքման գիրք:

David Isakhanyan

Բազմաթիվ սխալ պատասխաններ են տրվել և անորոշ: Պատասխանը մեկն է` եթե դուք հարկային հաշիվների դւորս գրումը իրականացնում եք բացառապես էլեկտրոնային եղանակով, կրկնում եմ` բացառապես Էլեկտրոնային եղանակով, ապա գրքում գրանցում չեք կատարելու: Բայց խորհուրդ կտամ ունենալ գիրք, որովհետև հնարավոր է կատարեք ներքին փոխադրումեր Ձեր ընկերության տարբեր հասցեների միջև:

Հայկուհի

Շնորհակալորթյուն բոլոր պատասխանների և պարզաբանումների համար: Բայց հիմնական հարցը մնաց ինձ համար անպատասխան: Եթե ԱՁ-ն ԱԱՀ վճարող չէ և մի քանի կազմակերպության հաց է մատակարարում ամեն օր (վճարումը ամսվա վերջում փոխանցումով), ապա նա կարո՞ղ է հաշիվ-ապրանքագիր գրել ամսվա վերջին օրը փոխադարձ հաշիվների ստուգման ակտի հիման վրա, ոչ թե ամեն օր հացը հանձնելիս: Եվ հետո, հաց տեղափոխող մեքենային պետք է գրվի տեղափոխվող ապրանքների ուղեկցող փաստաթուղթ, ինչպիսի՞:

Nara

Կարծում եմ` Դավիթի պատասխանը ավելի ճիշտ է: Շնորհակալություն: