Արդյո՞ք անհուսալի դեբիտորական պարտքերը կարելի է ծախս ճանաչել

Hayk.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն կարո՞ղ է արդյոք անհուսալի դեբիտորական պարտքերը ծախս ճանաչել և նվազեցնել կուտակված շահույթից: Նշեմ, որ ծախս ճանաչելու համար առկա են հիմնավորող փաստաթղթեր /որոշում՝ քննչական վարչության/:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevs

Այո, եթե առկա է Ձեր կողմից մատնանշված /հիմնավորված/ փաստաթղթերը:

Ալլա

Դեբիտորական պարտքը ճանաչվում է անհուսալի դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի (վճռի, որոշման կամ կարգադրության, բացառությամբ դեբիտորական պարտքի գումարը ներելու կամ այն որևէ հիմքով չպահանջելու վերաբերյալ կայացված վճռի, որոշման կամ կարգադրության) օրինական ուժի մեջ մտնելու օրվանից, եթե տվյալ դեբիտորի պարտքի ընդհանուր գումարը գերազանցում է 100 հազ. դրամը։ Անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը դուրս են գրում անհուսալի դառնալու հաշվետու (հարկային) տարում և դուրս գրված դեբիտորական պարտքը հաշվի է առնվում, որպես այլ նվազեցում հարկ վճարողի հաշվետու (հարկային) տարվա հարկվող շահույթը (հարկման բազան) կամ հարկային վնասը որոշելիս շահույթի հաշվարկման հետ կապված։
Բայց, քանի որ Դուք գործում եք շրջանառության հարկի դաշտում, ֆինանսական առումով Դուք կարող եք անհուսալի դեբիտորական պարտքերը ծախս ճանաչել և նվազեցնել կուտակված շահույթից։

Տիգրան

Ոչ, քանի որ շրջհարկ վճարողների ծախսերի հաշվառման առանձնահատկություններ չկան սահմանված, իսկ դեբիտորական պարտքերի դուրսգրման կարգը հստակ գրված է, որ շահութահարկ վճարողների համար է: Այսինքն` ֆին. հաշվառման տեսանկյունից ծախս է, իսկ հարկային հաշվառման առումով՝ ոչ:

karine

Այո, Դուք կարող եք անհուսալի դեբիտորական ծախս ճանաչել, քանի որ առկա են հիմնավորող փաստաթղթերը՝ քննչական վարչության որոշումը:

Nerses

Ոչ, չի կարող, քանի որ ընդհանուր հարկման դաշտում չի գտնվում:

Gor

Դուք պետք է այն ծախս ճանաչեք Ձեր ֆինանսական հաշվառման մեջ, իսկ քանի որ ընդհանուր հարկման դաշտում չեք աշխատում, շրջանառության հարկից նվազեցնելու հարկ չկա: