Սուսաննա.
Խնդրում եմ պատասխանել՝ եթե անհատ ձեռնարկատերը ընդհանուր հարկման դաշտում է և միաժամանակ իրականցնում է արտոնագրային վճարով հարկվող գործունեություն, վճարու՞մ է արդյոք եկամտային հարկի կանխավճար և արտոնագրային վճարով հարկվող գործունեության համար ամսական 5 000 դրամ: Շնորհակալություն:
Սուսաննա, ծանոթացեք խնդրեմ “Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենքի հոդված 19.
Եկամտային հարկի կանխավճարները
1. Տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից (բացառությամբ հաստատագրված վճարներով և (կամ) արտոնագրային վճարներով և (կամ) շրջանառության հարկով հարկվող գործունեության և նոտարական գործունեության) եկամուտներ ստացող հարկ վճարողը պարտավոր է կատարել եկամտային հարկի կանխավճարներ` սույն հոդվածի 2-8-րդ մասերով սահմանված կարգով և ժամկետներում:
2. Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ նախորդ տարվա եկամտային հարկի փաստացի գումարի 18.75 տոկոսի չափով` յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ:
Շնորհակալություն կարծիքի համար, սակայն իմ հարցադրումը ճիշտ չեք հասկացել, ոչ թե եկամտային հարկի կանխավճարի հաշվարկման և վճարման մասին է, այլ վերևում բերված օրինակը մեկնաբանում եմ՝ անհատ ձեռնարակատերը ընդհանուր հարկման դաշտում է և միաժամանակ իրականացնում է արտոնագրային վճարով հարկվող գործունեություն, պարզ է, որ ընդհանուր հարկման դաշտում (ԱԱՀ-ով հարկվող) գործունեության մասով վճարում է եկամտային հարկի կանխավճար, իսկ արտոնագրային վճարով գործունեության մասով արդյո՞ք լրացնում է ամսական 5 000 դրամ եկամտային հարկ: Սպասում եմ պատասխանի: Շնորհակալություն: