Արդյո՞ք ԱՁ-ն պետք է վարի դրամարկղային գիրք

Արմինե.

Բարի օր: ԱՁ-ն ԱԱՀ վճարող է, գրանցված է ԼՂՀ-ում, խնդրում եմ, ասեք՝ պե՞տք է վարվի դրամարկղային գիրք, թե՞ ոչ:
Դրամարկղային գործառնությունների մասին ՀՀ օրենքում նշված է, որ օրենքը տարածվում է ԱԱՀ վճարող ԱՁ-ի վրա:

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը
1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի, պետական և այլ հիմնարկների, դրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ՝ կազմակերպություններ) վրա:

Իսկ դրամարկղային գործառնությունների մասին ԼՂՀ օրենքում նշված է հետևյալը՝

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը
1. Սույն օրենքը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված անհատ ձեռնարկատերերի, պետական և այլ հիմնարկների, դրանց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ` կազմակերպություններ) վրա:
1.1. Սույն օրենքը տարածվում է այն անհատ ձեռնարկատերերի վրա՝
1) որոնք օրացուցային տարվա որևէ պահին «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են ներմուծել ապրանքներ, կամ`
2) որոնք իրականացնում են լիցենզավորման ենթակա գործունեություն կամ ունեն լիցենզիա, որի համար պետական տուրքի տարեկան գումարը սահմանված է 50.0 հազար դրամ կամ ավելի, կամ`
3) որոնց օրացուցային տարվա որևէ պահին ապրանքների մատակարարումից, ծառայությունների մատուցումից (բացառությամբ գույքի վարձակալության, անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների օտարման և տոկոսների ստացման) հաշվարկված եկամուտների գումարը գերազանցում է 36 միլիոն դրամը:

Ստացվում է, որ պարտադիր չէ՞ դրամարկղային գիրք վարելը: Եթե պարտադիր չէ, արդյո՞ք ԱՁ-ն պետք է ունենա դրամարկղ և հաշվարկային հաշվից ելքն ու մուտքը ձևակերպի դրամարկղով:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նունե

ԱՁ-ն, որը հարկվում է ԱԱՀ-ով, պարտավոր է գրանցել և վարել դրամարկղային գիրք:

Արմինե

Համաձայն ՀՀ օրենքի՝ միանշանակ այդպես է, իմ մեջբերած հոդվածներում ԼՂՀ համապատասխան օրենքը հենց այդ կետով տարբերվում է, մի՞թե տարակարծության տեղ կա: