Արդյո՞ք ԱՁ-ն կհամարվի շրջանառության հարկ վճարող

A.M.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խճճվել եմ հարկային նոր բարեփոխումների մեջ: Ա/Ձ-ն, որը հանդիսանում է 2012թ-ի օրենքներով ԱԱՀ չվճարող, 2013թ-ում համարվու՞մ է շրջանառության հարկ վճարող, թե՞ ոչ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ա. Հարությունյան

Այո, 2013թ-ին կհամարվի շրջանառության հարկ վճարող:

Mariam

Ըստ նոր փոփոխությունների ԱԱՀ` վճարող լինել կամ չլինելը բխում է շրջանառու հարկ վճարող լինելուց կամ չլինելուց:
Այսպես ուրեմն, եթե 2012 ընթացքում հասույթը (այն ինչ ներառվում է շահութահարկի հաշվարկի մեջ) չի գերազանցում 58,3 մլն դրամ, եթե չկա փոխկապված անձանց հարցը (այստեղ ևս փոփոխություններ են եղել), եթե այնպիսի գործունեություն չի վարում, որի պարագայում չի կարող լինելու շրջանառու հարկ վճարող և եթե հարկային մարմին հարկ վճարողը չի ներկայացրել դիմում 2013 ընթացքում ԱԱՀ վճարող լինելու համար (ի դեպ այժմ կարելի դիմում ներկայացնել 1-ից ավելի տարվա համար), ապա նա անկախ նրանից, եթե 2012 ինչ հարկ վճարող է եղել, ավտոմատ ընկնում է շրջանառու հարկի տակ:

Արմեն

Միանշանակ կհամարվեք շրջանառության հարկ վճարող հարկատու:

Ստույգ ՍՊԸ

Առևտրային կազմակերպությունների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին:
Անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին:
Որևէ մեկը կարդացե՞լ է ինչ որ տեղ, որ շրջանառության հարկը փոխարինում է եկամտային հարկին:

Անահիտ

Ես նույնպես փնտրում եմ շրջանառության հարկի և եկամտային հարկի հանելուկը: Շրջանառության հարկ վճարողը եկամտային հարկ պե՞տք է վճարի, թե՞ ոչ: