Անդրանիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ ստեղծագործական խաղեր (գունազարդման գրքեր, նկարչական խաղ և այլն) և տարբեր սեղանի խաղեր արտադրող ԱՁ-ն կարո՞ղ է դառնալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Անդրանիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ ստեղծագործական խաղեր (գունազարդման գրքեր, նկարչական խաղ և այլն) և տարբեր սեղանի խաղեր արտադրող ԱՁ-ն կարո՞ղ է դառնալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Կմանրամասնեք արտադրության տակ ի՞նչ նկատի ունեք։
Եթե կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ չեք իրականացրել, զբաղված եք անմիջական վաճառքով, փոխկապակցված չեք այլ սուբյեկտի հետ, կարող եք դառնալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, քանի որ Ձեր գործունեությունը արտադրություն է՝ 32.40.0 Խաղերի և խաղալիքների արտադրություն: Հարց Ձեզ՝ անցած տարի ընտանեկանի ռեժիմո՞վ եք աշխատել, թե՞ շրջ. հարկի:
Արտադրությունը եթե մյուս պայմաններին բավարարում է, կարող է:
Մանրամասն պարզաբանման համար կարող եք զանգահարել 043003060 հեռախոսահամարով: