Նարե․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել արդյոք բոլո՞ր ա/ձ-ներն են ներկայացնելու իրական շահառուի հայտարարագիր անկախ՝ գործունեության ոլորտի, վարձու աշխատող ունենալ-չունենալու փաստի, շրջանառության գումարի, հարկման դաշտի։ 2022թ-ից դադարեցման մեջ գտնվող ա/ձ-ները արդյոք ներկայացնելու՞ են հայտարարագիր։ Բոլոր հարկատուները՝ անկախ իրավական տեսակի “ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ” նու՞յն ձևն եններկայացնելու (Արդարադատության նախարարի 2021 թվականի օգոստոսի 30-ի N 416-Ն հրամանի Հավելված N 1)։
իրական շահառուի հայտարարագիր ներկայացնում են իրավաբանական անձինք մասնակիցների մասին, երևի եկամուտների հայտարարագրի հետ եք, դա այո 2025-ից բոլորն են ներկայացնելու,
ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ առայժմ ներկայացնում են իրավաբանական անձինք, բաժնետեր հանդիսացող անձինք։