Էլինա.
Ողջույն: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում՝ արդյո՞ք ԱԱՀ վճարող Ա/Ձ-ն պիտի շահութահաշվարկի հաշվարկ կատարի, նվազեցումներով և 18 տոկոս հարկ վճարի, թե՞ Ա/Ձ-ի շահութահարկի պարտավորությունը մնում է ամսական 5 000 դրամ անկախ ԱԱՀ վճարող լինելու փաստից: Խնդրում եմ նշել հոդված/փաստաթղթի համար/: Կանխավ շնորհակալ եմ։
Եթե ԱՁ գործում է ընդհանուր հարկման դաշտում, ապա պետք է տարվա կտրվածքով կատարի և ներկայացնի շահութահարկի հաշվարկ։
Հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները հարկվում են, մասնավորապես, ԱԱՀ-ով և (կամ) շահութահարկով:
ՀՕ Հոդված 103.Շահութահարկ վճարողները
1. Շահութահարկ վճարողներ են համարվում՝
2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված՝
ա. անհատ ձեռնարկատերերը
Հոդված 104.Շահութահարկով հարկման օբյեկտը
1. Շահութահարկով հարկման օբյեկտ է համարվում՝
1) ռեզիդենտ կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերի և նոտարների (այսուհետ՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողներ) համար՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից և (կամ) Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող կամ ստացման ենթակա (այսուհետ՝ սույն բաժնում՝ ստացվող) համախառն եկամուտը, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերի և նոտարների անձնական եկամուտների։
Եթե ընդհանուր հարկման դաշտում եք աշխատում ապա պետք է շահութահարկ հաշվարկեք և վճարեք: 5000 դրամը դա շրջհարկի դեպքում է:
Հոդված 103.Շահութահարկ վճարողները
ԱԱՀ դաշտում գործող Ա/Ձ-ն պետք է ներկայացնի և’ շահութահարկի, և Ա/Ձ ու նոտարի հաշվարկները:
Հարգելի Էլինա,
Այո, եթե ԱՁ-ն ԱԱՀ վճարող է` պետք է 18 տոկոս շահութահարկ վճարի, հաջորդ տարվա համար էլ, եթե նորից ԱԱՀ վճարող համարվի, ապա պետք է շահութահարկի կանխավճարներ վճարի յուրաքանչյուր եռամսյակ: