Arsine.
Հարգելի հաշվապահներ,
կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ դաշտում: 30.06.2015-ին ստացվել են հարկային հաշիվներ, որոնց էլեկտրոնային վավերացումը կատարվել է 02.07-ին: Կարո՞ղ եմ արդյոք տվյալ հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ը հաշվանցել 2-րդ եռամսյակի հաշվետության մեջ:
Հարգելի Արսինե, կարող եք ծանոթանալ ՀՀ կառավարության 937-Ն որոշման I բաժնի 3-րդ մասին.
Էլեկտրոնային եղանակով ստացած հարկային հաշվի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացումը համարվում է հարկային հաշվի վերաբերյալ տեղեկության ներկայացում: Մինչև տեղեկանքի ներկայացման վերջնաժամկետի օրը (ներառյալ) էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ներառվում են տվյալ եռամսյակի համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկում և հաշվանցվում են օրենքով սահմանված դեպքերում, կարգով և չափերով:
Տեղեկանքի ներկայացման ժամկետը հաշվետու եռամսյակի համար մինչև հաջորդ եռամսյակի 20-ն է:
Այսինքն` այո, կարող եք հաշվանցում կատարել: