Աննա.
Բարև ձեզ: Երևան քաղաքում մոտ 20 օր առաջ բացել ենք արագ սննդի կետ, ուղարկել եմ միկրոձեռնարկատիրությամբ զբաղվելու մասին հաշվետվություն: Ինչպե՞ս կարող եմ ուղղել հաշվետվությունս, պետք է ուղարկեմ շրջհարկի հաշվետվություն։ Եվ շրջհարկով աշխատելու դեպքում ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկեմ տարվա կտրվածքով։ Ասեմ նաև, որ ունեմ մեկ աշխատող։
Երևանում հանրային սնունդը միկրոյով չի կարող աշխատել:
Սովորական 201 ձևն եք լրացնում շրջանառություն համարվելու մասին և ուղարկում:
Աշխատողին եք գրանցում 79 ձևով, եթե չեք գրանցել:
Ուղարկում եք եռամսյակային շրջանառության 232 ձևը և ամսական 189 ձևը եկամտային հարկի:
Իսկ տարեկան 240 և 244 ձևերը: 244-ը, եթե սոց. վճարող եք:
Շնորհակալ եմ շատ: Իսկ եթե միկրոյի հայտը ուղարկել եմ և նորից 201 ձև ուղարկեմ, խնդիր չի՞ լինի:
Ոչ, խնդիր չի լինի:
Սննդի անվտանգության ծառայությունում էլ պետք է հաշվառվեք:
Անչափ շնորհակալ եմ