ԱՏԳ կոդի հետ կապված

Ալեքս.

Բարև Ձեզ:
Կազմակերպության ապրանքը եկել է Հայաստան: Ինվոյսի մեջ գրված է այլ ԱՏԳ կոդ, /481920000/ դեկլարացիայի մեջ այլ ԱՏԳ, /48211000/: Մաքսազերծելու համար որի՞ն են առաջնահերթություն տալիս:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Դրանք տարբեր կոդեր են, 4819 20 000 0 արկղեր են ստվարաթղթից, իսկ 4821 10 100 0 ինքնակպչուն պիտակ, իսկ դուք ինչեք բերել, բեռի զննություն են անպայման անելու, որը համապատասխանեց ըստ դրա կանեն մաքսազերծումը, իսկ դեկլարացիայի սխալի համար կարող է և ճշտված դեկլարացիա պահանջեն:

Tigran

Մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագրի գրանցումից հետո մինչև ապրանքների բաց թողնումը ապրանքների ոչ ճիշտ դասակարգում հայտնաբերվելու դեպքում մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձը կազմում է ապրանքների ոչ ճիշտ դասակարգման վերաբերյալ արձանագրություն, որի հիման վրա կոմիտեն ընդունում է ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշում: Երբ որոշումը կստանաք արդեն կիմանաք ինչ եք անելու:

Մերի

Սիլիկոնե հրացանի ԱԴԳ կոդ կարո՞ղ եք տրամադրել։