Մարիամ․
2025թ-ից ատամնաբուժական ծառայություններ մատուցող կազմակերպությունը կարո՞ղ է շարունակել աշխատել շրջանառության հարկով։ Թե՞ որպես բժշկական հաստատություն անցնում է ընդհանուր հարկման դաշտ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մարիամ․
2025թ-ից ատամնաբուժական ծառայություններ մատուցող կազմակերպությունը կարո՞ղ է շարունակել աշխատել շրջանառության հարկով։ Թե՞ որպես բժշկական հաստատություն անցնում է ընդհանուր հարկման դաշտ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
կարող եք, եթե այս պայմանին չի համապատասխանել,
6) Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` փոխկապակցված համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, եթե հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը գերազանցում է 115 միլիոն դրամը.
2025թ. հունվարի մեկից այո կարող եք, փոխվել են շրջանառության հարկի դրույքաչափերը: Բայց ուշադիր եղեք կա նախագիծ, որն ընդունվելու դեպքում հուլիսի մեկից կարգելվի նաև ատամնաբուժական ծառայություններ մատուցող կազմակերպություններին աշխատել շրջ. հարկի դաշտում:
նախատեսվող փոփոխություն
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 254-րդ հոդվածի՝1) 3-րդ մասում լրացնել հետևյալ խմբագրությամբ 3.1-ին կետ.«3.1) Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության դասակարգչի «F (ԷՖ) Շինարարություն» հատվածում ներառվող՝ «41. Շենքերի շինարարություն», «42. Քաղաքացիական շինարարություն», «43. Մասնագիտացված շինարարական գործունեություն», «L (ԷԼ) Անշարժ գույքի հետ կապված գործունեություն» հատվածում ներառվող , «M (ԷՄ) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն» հատվածում ներառվող՝ «69. Իրավաբանական և հաշվապահական գործունեություն», «70. Գլխամասային գրասենյակների գործունեություն. Կառավարման հարցերով խորհրդատվական ծառայություններ», «71. Ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն. Տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ», «72. Գիտական հետազոտություններ և մշակումներ», «73. Գովազդային գործունեություն և շուկայի իրավիճակի հետազոտություն», «74. Մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեություն», «75. Անասնաբուժական գործունեություն» և «Q (ՔՅՈՒ) Առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկում» հատվածում ներառվող՝ «86. Առողջապահություն», «87. Բնակչության սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ» և «88. Սոցիալական սպասարկում առանց կացության ապահովման» գործունեություններ իրականացնողները.».
ՏԳՏ դասակարգիչ՝
86.23
Ստոմատոլոգիական պրակտիկա 86.23.0
Ստոմատոլոգիական պրակտիկա Այս ենթադասը ներառում է – ընդհանուր և մասնագիտացված բնույթի ստոմատոլոգիական գործունեություն ատամների բուժման, էնդոդոնտիկ և մանկական ատամնաբուժական, բերանի խոռոչի ախտաբանական, օրթոդոնտիկ ծառայություններ – ստոմատոլոգիական օրթոպեդիկ և վիրաբուժական ծառայություններ
Բացառվում է – ատամնատեխնիկական լաբորատորիաների գործունեությունը, տես 32.50.0< – հիվանդանոցների գործունեությունը, տես 86.10.0 ;ստոմատոլոգիական միջին անձնակազմի հիգիենիստների, բուժքույրերի ծառայությունները, տես 86.90.0
Շնորհակալություն
Նախատեսվող փոփոխությունները չեն վերաբերվու՞մ ատամնաբուժական լաբորատորիաննեին։