Էմի․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք ատամնաբուժարանների գործունեությունը ինչպե՞ս պետք է կազմակերպվի հուլիսի 1-ի օրենքի փոփոխության հետ կապված, վճարումների փոխանցումների հետ կապված, ամեն բժիշկ պետք է ունենա իր հաշիվը ու փոխանցվի այդ հաշվին, թե՞ ԱՁ-ի ընդհանուր հաշվին պետք է փոխանցվի։ Կմանրամասնեք խնդրում եմ:
Սկսած 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող բժշկական կազմակերպություններում (հաստատություններում) մատուցված բոլոր բժշկական ծառայությունների դիմաց կատարվող վճարներն ընդունվում են անկանխիկ ձևով: Տվյալ սուբյեկտի բանկային հաշվին պետք է վճարվեն գումարները:
Տիգրան ջան, շնորհակալ եմ, բայց 300.000 դրամից ավելի գումարի՞ն է դա վերաբերվում։
Այո, հենց 300.000 դրամից ավելի գումարի դեպքում տվյալ սուբյեկտի բանկային հաշվին պետք է վճարվեն գումարները: 2022 թվականի հուլիսի 1-ից 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ապրանքների օտարման, գույքի օտարման, ապրանքների օգտագործման, գույքի օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների վճարման, փոխառությունների տրամադրման և ստացման գործարքների, եթե դրանց մի կողմը ֆիզիկական անձ է, դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով` անկախ վճարման կարգից, եթե սույն օրենքով և այլ օրենքներով այդ գործարքների դիմաց վճարման ավելի ցածր սահմանաչափեր և այլ բացառություններ նախատեսված չեն:
Շնորհակալ եմ Տիգրան