Թ․
Հարգելի հաշվապահներ, Ձեր օգնության կարիքն ունեմ։ Խնդրում եմ պատասխանեք։
1. Ատամնաբուժականի մենեջերի հետ կարո՞ղ եմ կնքել պայմանագիր, աշխատաժամանակը նշեմ ամսվա մեջ 30 ժամ և վարձատրվող մաքուր 500 դրամ + ժամի համար։ Բժշկի հետ կնքել պայմանագիր 30 ժամ մաքուր 1 000 դրամի։ Արդյո՞ք չեմ խախտում նվազագույն աշխատավարձի մասին օրենքի 2.1 կետը։
2․ Եվ հաջորդ հարցը՝ բժիշկը, ով նաև տվյալ ԱՁ է, աշխատում է իր ատամնաբուժարանում, պե՞տք է գրանցել որպես աշխատող։
1 Ժմավճարով պայմանագիր կնքելիս պետք է առաջնորդվեք նվազագույն աշխատավարձի օրենքում նշված չսփերով,
2 ոչ ԱՁ-ին աշխատող գրանցել պետք չի,
Հարգելի Տիգրան, եթե դժվար չէ կմանրամասնեք նվազագույն աշխ, մասին օրենքի 2․1 կետ։ Ատամնաբուժարանի բժիշկը պետք է նաև ստանա հավելավճար, որպես վտանգավոր աշխատանք, թե՞ ոչ։
Ատամնաբույժներ, բուժակներ և տեխնիկ-ատամնաբույժների համար սահմանավծ է շաբաթական 33 ժամ աշխատաժամանակ, հետևաբար
75000/33-ի կլինի 2272.72, սակայն սա առանց պահումների,
արդեն սրանից հաշվեք թե պահումներով որքան կկազմի,
Ատամնաբուժարանի բժիշկը չի ստանում հավելավճար,որպես վտանգավոր աշխատանքի վճար։
Հոդված 2.1. Առողջապահության, հոգաբարձության (խնամակալության), մանկական-դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների նվազագույն ժամային տարիֆային դրույքը որոշվում է սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը բաժանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ աշխատողների` ամսվա համար սահմանված աշխատաժամանակի նորմալ տևողությանը:
հոդված 4. Նվազագույն ամսական աշխատավարձի, գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատողների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և լրավճարները:
Իսկ այդ 33 ժամի համար, օրենքի ո՞ր կետը նայեմ։
Տիգրան, բայց եթե շաբաթական 33 ժամ, ապա 75000 ամսվա վճարը ինչու՞ բաժանել 33։