Ավտոտեխսպասարկման գործունեություն

Վահագն․

Բարև Ձեզ։ Ավտոտեխսպասարկման կետը 2025 թ-ին կարո՞ղ է աշխատել շրջանառության հարկով։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ruzanna

Այո, կարող է: 2025թ-ի հունվարի մեկից Ավտոտեխսպասարկման գործունեությունը չի կարող աշխատել միկրոհամակարգով:

Գայանե

Այո, ավտոտեխսպասարկման կետը 2025 թ-ին կարող է աշխատել շրջանառության հարկով։

Tigran

այո կարող եք , եթե այս պայմաններից ոչ մեկին չեք առնչվում.

3. Շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել</span>
5) Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն
փոխկապակցված համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, բացառությամբ այն դեպքերի, երբ, Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, նրանց փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին են ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո, իսկ հայտարարությունում գործունեությունը դադարեցնելու այլ օր նշելու դեպքումայդ օրվանից հետո փաստացի գործունեություն չեն իրականացրել.
6) Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն
փոխկապակցված համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, եթե հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը գերազանցում է 115 միլիոն դրամը.
7) Օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանվածհամատեղ գործունեության պայմանագրի, ինչպես նաև ապրանքների մատակարարման կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները:

Արմեն

Կարող եք, այլ հարց է՝ ձեռք կտա, թե ոչ։ 2025թ-ի հունվարի 1-ից շրջանառության հարկի դրույքաչափերը փոխվելու են։ Ձեր դեպքում նախկին 5%-ի փոխարեն վճարելու եք 10%՝ որոշակի նվազեցումներով:

Կարինե

Իսկ ներողություն բացի 10% շրջհարկից ել ինչ հարկեր պետք է վճարի եթե չունի աշխատող ,աշխատողն աձի տնօրենն է