Edgar.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին: Ավտոտեխսպասարկման կենտրոնը աշխատում է հաստատագրված վճարների հարկման դաշտում: Ունի 3 աշխատատեղ: Հաստատագրված վճարներով հարկման դաշտից դուրս գալու և ընդհանուր հարկման դաշտ ընկնելու համար իրացման շրջանառությունը ամսվա կտրվածքով պետք է գերազանցի 800.0՞, թե՞ 2400.0 դրամը:
Անպայման 800000 դրամը:
Հարգելի Էդգար, 800.0 վերաբերվում է 1 կետին: Եթե ունեք 3 կետ, ապա համապատասխանաբար 2400.0 յուր. ամսում: Իսկ Նանան ձեզ սխալ է հուշել:
Ընդհանուր հարկման դաշտ ընկնելու համար իրացման շրջանառությունը ամսվա կտրվածքով պետք է գերազանցի 2400.0 հազ. դրամը մեկ աշխատատեղի հաշվով, ձեր դեպքում 7200.0 հազ. դրամ, քանի որ ունեք երեք աշխատատեղ:
…Հոդված 53.
Ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար հաստատագրված վճար վճարողները
1. Վճարողներ են համարվում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման գործունեություն իրականացնողները:
2. Սույն գլխի դրույթները չեն տարածվում այն ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման գործունեություն իրականացնողների վրա, որոնց եռամսյակային իրացման շրջանառությունը մեկ աշխատատեղի հաշվով գերազանցում է 2400 հազար դրամը (սահմանային չափը):