Արմեն.
Բարև Ձեզ։ Կարո՞ղ է նորաբաց ԱՁ-ն, որը զբաղվելու է ավտոյուղերի վաճառքով և միևնույն ժամանակ մեքենաների յուղը փոխելու ծառայություն է մատուցելու, գործել միկրոձեռնարկատիրության համակարգում։ Նախապես շնորհակալ եմ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արմեն.
Բարև Ձեզ։ Կարո՞ղ է նորաբաց ԱՁ-ն, որը զբաղվելու է ավտոյուղերի վաճառքով և միևնույն ժամանակ մեքենաների յուղը փոխելու ծառայություն է մատուցելու, գործել միկրոձեռնարկատիրության համակարգում։ Նախապես շնորհակալ եմ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Չեք կարող, քանի որ առք ու վաճառքով եք զբաղված, որը Երևանում չի կարող գործել միկրոյի դաշտում:
Եթե հատկապես յուղի վաճառքը կատարվելու է Երևան քաղաքի տարածքում՝ չի կարող միկրոյի համակարգում գործել, օրենքով չի թույլատրվում, առևտրի հաշվով կան հստակ սահմանափակումներ, պետք է գործեք շրջհարկի դաշտում:
Երևան քաղաքում չի` մարզում է գործելու։
Արմեն, կողմնորոշվեք, որ գործունեությունն է Ձեր համար առաջնային, քանի որ ստացվում է յուղերի մանրածախ առևտուր ու յուղի փոխում, որը ավտոտեխսպասարկման գործողոթյուն է, ըստ օրենքի որպես առանձին տեղում առևտուր միկրո համակարգում կարելի է, պարզապես ոնց կդիտվի հարկայինի կողմից 2 գործունեություն մի տեղում, հասցեում, չգիտեմ: Եթե հայտարարություն տաք գրեք յուղի փոխման մասը, մինչև որ մյուս տարվա հաշվով որոշեք միկրոյի համակարգում կգործեք, թե շրջհարկի:
Երևանի տարածքում՝ ոչ, եթե վաճառում է տարայով: Մենակ կորող է մեքենայի յուղը փոխել։ Դա կհամարվի ծառայություն և միկրոձեռնարկատիրություն կարող է համարվել։ Իսկ, եթե տարայով վաճառի՝ դա կլինի առևտուր, իսկ դա Երևան քաղաքում չի կարող միկրո լինի:
Դուք իրականացնելու եք նաև վաճառք, պետք է գործեք շրջհարկի դաշտում:
Եթե Երևանում է գործելու, ապա չի կարող։ Պետք է գործեք շրջ․ հարկի դաշտում:
Երևանում չի գործելու, մարզում:
Այո, կարող եք հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, եթե գործունեություն եք ծավալում Երևան քաղաքից դուրս, կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ չեք իրականացնում։
Եթե գրանցված աշխատողներ չեք ունենալու, վճարելու եք 12 000 դրամ դրոշմանիշային վճար 2020 թվականի համար մինչև 20.04.2021թ.: