Արման.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
նորաբաց ԱՁ եմ, զբաղվելու եմ ավտոյուղերի մանրածախ վաճառքով (վարձակալված տարածքում, ունենալու եմ 1 կամ 2 աշխատող): Նոր օրենսդրությամբ վճարելու եմ շրջանառության հարկ (3.5 % հասույթից), աշխատողների համար եկամտային հարկ, որպես հարկային գործակալ 10 % եկամտային հարկ վարձավճարից, ինչպես նաև որպես ԱՁ տարեկան եկամտային հարկ (1% նվազագույն եկամտային հարկով): Արդյո՞ք ճիշտ եմ (հատկապես վերջինը):
1. Աշխատողների եկամտային հարկը 24,4% է, եթե աշխատավարձը մինչև 120,000 է
2. Ամսեկան 5000 դրամ եկամտային հարկի կանխավճարային մուծում (նախկին սոց. վճարի կանխավճարի փոխարեն)
3. ՀԴՄ – մեքենայի վարում ծառայության մատուցման և ապրանքի վաճառքի համար առանձնացված ձևով: Ծառայության մատուցման արժեքից 3,5 % շրջանառության հարկ չեք վճարելու
4. Տարվա վերջում ապրանքների վաճառքից ստացված զուտ` հարկվող եկամտից 24,4 % -26 % -36% եկամտահարկի վճար` կախված եկամտի չափից:
Հարգելի Նաիրի,
իսկ եթե Ա/Ձ-ի փոխարեն ՍՊԸ է, որը ունի հագուստի խանութ, ՍՊԸ-ն նույնպես պետք է վճարի`
1. Աշխատողների եկամտային հարկը 24,4%, եթե աշխատավարձը մինչև 120,000 է
2. Ամսեկան 5000 դրամ եկամտային հարկի կանխավճարային մուծում (նախկին սոց. վճարի կանխավճարի փոխարեն)
3. Շրջանառության հարկ 3.5%
իսկ ինչպե՞ս կլինի 4-րդ կետը ՍՊԸ-ի համար:
Շնորհակալություն: