Accountant.am

Աննա․

Հարգելի հաշվապահներ, ձեր խորհրդի կարիքը ունեմ հետևյալ գործունեության համար․

Քաղաքացին փաստաթղթով գնում է վնասված ավտոմեքենա, խոտանում և իր անունով բացված ԱՁ-ով վաճառում որպես ավտոպահեստամասեր։

Հարց 1․ գործունեությունը ԱՁ-ի համար կարո՞ղ է համարվել արտադրություն, քանի որ կատարում է որոշակի գործողություններ՝ քանդում, մասերի լվացում, թարմացում և այլն, և աշխատել միկրոյի դաշտում։

Հարց 2․ Կհաշվարկվի 20 % եկամտային հարկ․ ա) 2024թ․ և առաջ ձեռք բերված՝ վնասված և խոտանված ավտոներից առաջացած ավտոպահեստամասերի վաճառքի նկատմամբ բ) 2025թ․ ձեռք բերված՝ վնասված և խոտանված ավտոներից առաջացած ավտոպահեստամասերի վաճառքի նկատմամբ

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հարց 1․ գործունեությունը ԱՁ-ի համար չի կարող համարվել արտադրություն, չի կարող աշխատել միկրոյի դաշտում։
Հարց 2․ եթե գնման ակտերով գնում ձևակերպեք չի հաշվարկվի 20 % եկամտային հարկ․, քանի որ վաճառողի բոլոր տվյալները ունեք,

Աննա

Հարգելի Տիգրան շնորհակալություն պատասխանի համար։  Խնդրում եմ գրեք՝ 20 % եկամտային հարկից խուսափելու համար պարտադի՞ր է մինչև 2025թ․ ձեռքբերումների համար էլ ունենալ գնման ակտեր։  Թե՞ բավարար է 2025թ-ից ձեռքբերումների համար ապահովել այն։

Tigran

օրենքի այդ դրույթը չի փոխվել, 2 տարիներին էլ վերաբերում է,

Աննա

Շնորհակալություն հարգելի Տիգրան

Արթուր

Բարև Ձեզ։ 1-ին հարցի մասով՝ կարծում եմ չի կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Ինչ վերաբերում է 20% եկամտային հարկին, ապա շրջանառության հարկ վճարողները 2025թ․ հունվարի 1-ից հետո առանց փաստաթղթերի (շուկայից) ձեռքբերումներ ունենալու դեպքում, այո, որպես հարկային գործակալ կրում են եկամտային հարկի պարտավորություն։ Ցանկալի է իրականացնել գույքագրում՝ հիմնավորելու համար մինչև 2025թ․ հունվարի 1 կատարված ձեռքբերումները (+ գնման ակտեր), որպեսզի այդ մասով հարկեր չառաջադրվեն։