Արամ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ ԱԱՀ ով աշխատող ՍՊԸ ներմուծել է ավտոմեքենա վաճառքի նպատակով, կասե՞ք՝ ի՞նչ հարկեր են առաջանում վաճառքից, կարո՞ղ է արդյոք գնման արժեքից պակաս արժեքով վաճառել, և մաքսազերծման ժամանակ մուծված ԱԱՀ-ն հաշվանցվում է։
1 ի՞նչ հարկեր են առաջանում վաճառքից, ԱԱՀ,շահութահարկ,
2 կարո՞ղ է արդյոք գնման արժեքից պակաս արժեքով վաճառել, այո կարող եք,սակայն Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսը,
3 մաքսազերծման ժամանակ մուծված ԱԱՀ-ն հաշվանցվում է։ այո հաշվանցվում է,