Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս վերաբերում է ավտոմեքենայի յուղերի առք ու վաճառքին։ Պարտադի՞ր է արդյոք յուղման կետի համար յուղը ձեռք բերել բացառապես հաշվարկային փաստաթղթերով։ Կա՞ համապատասխան օրենքի հղում։
Շրջանառության հարկ վճարողների մասով այս պահին պարտադիր չէ։ Մնացած հարկ վճարողները հաշվարկային փաստաթղթի բացակայության պարագայում (այսինքն, եթե ձեռքբերումը “շուկայից” է), պետք է վճարեն 20 % եկամտային հարկ։
ՀՕ պահանջն է որ վաճառողը վաճառի նաև հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելով,
Շրջանառության հարկ վճարողների մասով այս պահին պարտադիր չէ։ Մնացած հարկ վճարողները հաշվարկային փաստաթղթի բացակայության պարագայում (այսինքն, եթե ձեռքբերումը “շուկայից” է), պետք է վճարեն 20 % եկամտային հարկ։
Կարող է ձեռք բերել նաև շուկայից, բայց պետք է դրա համար հարկ վճարի։
Միկրոն է՞լ
Եթե շրջ հարկով է գործում հարկային գործակալ չի հանդիսանում։
Եթե յուղը ձեռք է բերել ոչ հաշվարկային փաստաթղթերով, ապա առաջանում է լրացուցիչ 20% եկամտային հարկ։