Ես գրանցված եմ որպես Ա/Ձ, ունեմ ավտոլվացման կետ, որը հարկվում է հաստատագրված վճարով, և մեկ վարձու աշխատող: Ամսական ինչքա՞ն գումար պետք է վճարեմ հարկ և սոց.: Եվ եթե ես բացում եմ ամսի 20-ին, տարբրություն կա՞: Նախապես շնորհակալ եմ:
Ինչ վերաբերում է Ա/Ձ-ի համար վճարվող սոց. վճարին, ապա յուրաքանչյուր ամսվա համար պետք է վճարեք 5 000 դրամ՝ անկախ նրանից, թե ամիսը քանի օր եք աշխատում: Նույնը վերաբերում է հաստատագրված վճարին, եթե չեմ սխալվում` մեկ աշխատատեղի համար 15 000 դրամ: Իսկ ինչ վերաբերում է աշխատողին, ապա հարկի գումարը կախված է նրանից, թե ըստ աշխատանքային պայմանագրի՝ որքան աշխատավարձ եք վճարում, և հարկը հաշվում եք փաստացի աշխատած օրերի համար վճարած աշխատավարձից:
Հասմիկ
Հյուր
13 տարի առաջ
5 000 դրամ Ա/Ձ սոց. վճարը և 15 000 դրամ հաստատագրված վճարը կապված չեն, թե երբ եք բացվում, ամբողջ ամսվա համար: