Նարինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք: «Ավտոդպրոց» ՍՊԸ-ն, որը առևտրային կազմակերպություն է, և տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն-ն, և 2019թ.-ին աշխատել է շրջանառության հարկով, արդյո՞ք կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Ավելացնեմ նաև, որ կազմակերպությունը շրջ. հարկով աշխատելու մասին հայտարարություն չի ներկայացրել: Կանխավ շնորհակալ եմ:
Այո, կարող է, եթե բոլոր կետերին համապատասխանում է:
Այո, եթե զբաղվում եք միայն 85.53.1 Ավտոսիրողների վարորդական դպրոցների գործունեությունով:
Այո, եթե մինչև փետրվարի 20-ը ներկայացնեք հայտարարությունը և բավարարում եք մնացած բոլոր պայմաններին։