Լուսինե․
Բարև Ձեզ։ Կազմակերպության տնօրենը գործուղման նպատակով Ֆլայ Դուբայի կայքից օնլայն ձեռք է բերել ավիատոմս, վճարել է 450 ԱՄՆ դոլար կազմակերպության դրամային բիզնես քարտով (օրվա կուրսով հաշվել է, ավտոմատ փոխարկվել է)։ Ֆլայ Դուբայի կայքը տրամադրել է միայն ավիատոմսի ամրագրման և հաստատման փաստաթուղթը, որտեղ երևում է նաև ավիատոմսի արժեքը։
Հարց 1․ Արդյո՞ք այս մասով պետք է գրվի ինքնահաշիվ
2․ Արդյո՞ք այս մասով առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ։
Հ․Գ․ նշեմ նաև, որ Ֆլայ Դուբայից ստացված նամակով տեղեկացնում են, որ առանձին ինվոյս իրենք չեն տրամադրում, ավիատոմսի փաստաթուղթը ինքնին համարվում է նաև ինվոյս։
Հարց 1․ Արդյո՞ք այս մասով պետք է գրվի ինքնահաշիվ,
եթե ԱԱՀ վճարող եք,
2․ Արդյո՞ք այս մասով առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ։
այո 20 տոկոս. ձեր դեպքը համապատասխանում է այս դրույթին .
5. Եթե մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի եկամուտները չեն վերագրվում մշտական հաստատությանը, ապա այդ եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերով: Օրենսգրքի կիրառության իմաստով՝ համարվում է, որ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի եկամուտները չեն վերագրվում մշտական հաստատությանը, եթե այդ եկամուտները հիմնավորող հաշվարկային փաստաթղթերը դուրս չեն գրվել մշտական հաստատության կողմից՝ անկախ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և գործարքի մյուս կողմի միջև կնքված պայմանագրերում մշտական հաստատությունը որպես եկամուտ ստացող նշված լինելու հանգամանքից:
Հարգելի Տիգրան,
Շնորհակալ եմ արձագանքի համար, Հարց 2-ի մասով․ նայեք սենց բան գտա Ֆին․նախ-ի էջում․ /կցել եմ սքրինը/․
սա չի՞ վկայում, որ ոչ․ռեզիդենտի շահութահարկից ազատված կլինի այս գործարքը։
սքրինը չկա
Սքրինը չի կցվում, փաստորեն, սա լինկն է https://minfin.am/hy/page/2 ։ Այսինք, այստեղ երևում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները ՀՀ-ի հետ կրկնակի հարկման համաձայնագիր ունեն։ Այս դեպքում, կարո՞ղ ենք հասկանալ, որ, ինչպես օրինակ Իռլանդիայի հետ ունենք նման համաձայնագիր, ՖԲ -ի մասով կարողանում ենք չհարկել, այս դեպքում էլ կկարողանանք։ Թե՞ եթե ավիատոմսի վաճառք է, գովազդ չէ, չի ստացվի։
Մերսի նախապես։
այդ կրկնակի հարկման համաձայնագիրը կարդացեք ու ձեր գործարքի համար կիրառեք,