Ավիատոմսի ձեռքբերում

Հերմինե․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել մի քանի հարցի․

1․ Եթե գործուղվող աշխատակիցը ձեռք է բերել ավիատոմս, որի համար հաշիվ չի գրվել կազմակերպությանը, գումարը ենթակա՞ է շահութահարկից նվազեցման

2․ Եվ, եթե կազմակերպությունը օնլայն ավիատոմս է պատվիրում ոչ ռեզիդենտից և ինվոյս է վերցնում, գումարը ենթակա՞ է ոչ ռեզիդենտի շահութահարկով հարկման և շահութահարկից նվազեցման

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Nerses

1․ Եթե գործուղվող աշխատակիցը ձեռք է բերել ավիատոմս, որի համար հաշիվ չի գրվել կազմակերպությանը, գումարը ենթակա՞ է շահութահարկից նվազեցման
https://www.arlis.am/documentview.aspx?docid=159676
2․ Եվ, եթե կազմակերպությունը օնլայն ավիատոմս է պատվիրում ոչ ռեզիդենտից և ինվոյս է վերցնում, գումարը ենթակա՞ է ոչ ռեզիդենտի շահութահարկով հարկման և շահութահարկից նվազեցման
Այո ենթակա է հարկման

Հերմինե

Ձեր նշած հղումոով թվարկվում են փոխհատուցվող գործուղման ծախսերը, բայց արդյոք սովորական ավիատոմսը հիմք է շահութահարկից նվազեցման համար

Tigran

1 այո,եթե աշխատողի կողմից ձեզ ներկայացվեն այդ ծախսի հիմքերը,
2 այո,

Հերմինե

Միայն ավիտոմսը կարո՞ղ ենք հիմք համարել։

Արմեն

Գործուղման մեկնած անձի կողմից կատարված ծախսերը լինում են կամ իր անունով (ֆիզիկական անձի) կամ ուղակի վճարման կտրոնի տեսքով, իսկ կազմակերպությունը հետո փոխհատուցում է իր աշխատողի կողմից կատարված ծախսերը: Դրա համար ինքնաթիռի տոմսը, եթե տվյալ աշխատողի անունով է և համապատասխանում է գործուղման օրերի և վայրի հետ, ենթակա է հատուցման:
2-րդ հարցի հետ կապված՝ վերլուծելով ՀՕ-ի 107 հոդվածի 2-րդ մասի դրույթները (որտեղ սահմանված են կոնկրետ ծառայությունների մասով եկամուտների ստացումը Հայաստանյան աղբյուր է թե ոչ) հստակ նշված չէ ավիատոմսերի վաճառքից ստացված եկամուտները, ինչպես նաև նույն հոդվածի 4-րդ մասի դրույթները, որտեղ մասնավորապես սահմանվում են թե ՀՀ ռեզիդենտներին դրսում մատուցված որ ծառայություններն են համարվում Հայաստանյան աղբյուրներից. (Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծառայությունների մատուցումից ոչ ռեզիդենտի կողմից ստացվող եկամուտները համարվում են Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ, եթե այդ եկամուտները ստացվում են խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, կառավարման, փորձագիտական, մարկետինգային, գովազդային, թարգմանչական, ինժեներական և համանման այլ ծառայությունների մատուցումից:) Կարծում եմ, որ ոչ ռեզիդենտի շահութահարկի խնդիր չպիտի առաջանա: Իսկ եթե տոմս վաճառողը ավիափոխադրողն է, ապա ոչ ռեզիդենտի շահութահարկ կառաջանա միայն ՀՀ տարածքու փոխադրման մասով, տեղեկանքի առկայության պայմաններում: