Ավիատոմսերի վաճառքով զբաղվելու համար

Կարեն.

Բարի օր: ԱՁ ունեմ: Ավիատոմսերի վաճառքով զբաղվելու համար որտե՞ղ պետք է դիմեմ: Կարո՞ղ եմ արդյոք առանց որևէ տեղ դիմելու կամ համագործակցելու օնլայն կայքերից գնել ու վաճառել հաճախորդներին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Վիրաբ

Զանգահարեք անվճար խորհրդատվության համար՝ 093 09 03 71:

Մանե

Լիցենզիա պետք է ունենաք:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ կարգին համապատասխան՝

7. Օդային փոխադրումների իրացում (ավիատոմսերի վաճառք)

7.1. Օդային փոխադրումների իրացումը (ավիատոմսերի վաճառք) դասակարգվում է հետևյալ տեսակների՝

ուղևորային,
բեռնային,
փոստային:

Վերը նշվածներն իրագործվում են՝
ճամփորդական գրասենյակներում,
ինքնուրույն գործակալություններում,
տուրիստական գործակալություններում:

7.2. Օդային փոխադրումների իրացման (ավիատոմսերի վաճառքի) գործունեությամբ զբաղվելու համար և՛ նախնական, և՛ հիմնական լիցենզիաները տրվում են սույն կարգի 4-րդ կետում նախատեսված կարգով և պայմաններով:

7.3. 7.2 կետում նախատեսված պայմաններից բացի, օդային փոխադրումների իրացման (ավիատոմսերի վաճառքի) գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստանալու համար հայտատուն պարտավոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

– տեղեկանք բանկից,
– տարածքի վարձակալման պայմանագրի կամ սեփականության վկայականի պատճենը,
– տարածքի հատակագիծը,

տարածքի մակերեսը պետք է լինի 30 քառ. մետրից ոչ պակաս,
մուտքը դեպի տարածք պետք է սկսվի մայթեզրից,

– խիստ հաշվառման բլանկների պահպանությունը հավաստող փաստաթուղթ՝ տեղեկանք չհրկիզվող պահարանների մասին,
– զբաղեցրած տարածքի շուրջօրյա պահպանության իրականացման նպատակով ներկայացնել պայմանագիր այն կազմակերպության հետ, որը լիազորված է և իրականացնում է անվտանգության ծառայություն,
– տեղեկանք հակահրդեհային միջոցների առկայության մասին: