Ավել վճարված գումարի դեպքում

Մարիամ.

Եթե աշխատողը ոչ լրիվ աշխատանքային տարվա համար օգտվել է հերթական արձակուրդից, ստացել է արձակուրդայինը ամբողջությամբ, ապա աշխատանքից ազատվելուց հետո ստացել է վերջնահաշվարկը ամբողջությամբ, այս դեպքում ո՞վ պետք է կատարի հետվճար ավել ստացած արձակուրդային գումարը, եթե այն չի պահվել վերջնահաշվարկի գումարից, իսկ ազատված աշխատողը Հայաստանում չէ: Կամ կա՞ արդյոք այդ գումարը հետվճար չկատարելու հնարավորություն:

Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

Այդ գումարը պետք է հետ վճարի ստացողը: Իրականում արձակուրդի օրերը պետք է հանվեին, ու դրա համար վերջնահաշվարկ չկատարվեր: Կարելի է դատարանով հետ ստանալ:

Արա

Այս դեպքում պետք է տեղեկացնել աշխատողին գումարը հետ վերադարձնելու մասին: Եթե աշխատողը չի գտնվել, ապա դիմեք Դատարան՝ այդպիսի որոշում ընդունելու նպատակով, որից հետո Դատարանի որոշումը հանձնեք ԴԱՀԿ:

Լիա

Վերջնահաշվարկը տալուց պետք է հանվեր այդ գումարը։ Եթե արդեն տրվել է, և ՀՀ-ում չէ նախկին աշխատողը, ապա բանկով կարող է վերադարձնել, իսկ եթե չի ցանկանում, ապա՝ դատական կարգով։