Լուսիկ․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք․ աշխատողը գնացել է մեկ տարվա արձակուրդ և ստացել է արձակուրդային 100 528 ՀՀ դրամ, բայց աշխատանքից ազատվել է 6 ամիս աշխատելուց հետո։ Ունի նաև ստանալիք գումար վերջին աշխատած ամսվա համար 35 000 ՀՀ դրամ։ Ինչպե՞ս վերահաշվարկել։ Արդյո՞ք կարող ենք հետ գանձել ավել ստացված գումարը, և ի՞նչ անել մնացած -15 264 ՀՀ դրամի հետ։ Կանխավ շնորհակալ եմ։
Հարգելի Լուսիկ, ցանկալի կլիներ, որպեսզի աշխատակցի հետ զրուցեք գումարի վերադարձման հետ կապված, մասնավորապես դուք փոխանցում եք, իսկ նա այդ ավել փոխանցված գումարը հետ է փոխանցում ֆիրմա: Պետք է, որ Ձեր դիմացինը լինի պարկեշտ անձնավորություն:Եթե հրաժարվում է նման գործողությունից, ապա հաշվապահական ձևակերպումներով դա կարգավորեք:Ընդամենը սկզբնական ձևակերպմամբ տվեք կանխավճար և մնացած ձևակերպումները ըստ հաջորդականությամբ։
նախ 1 տարվա արձակուրդ չպետք է գնար, այո պետք է վերահաշվարկել ու ստանալիք գումարից պահել ավել վճարված մասը,հենց վերջնահաշվարկը նաև դրա համար է կատարվում,
Հարգելի Լուսիկ, հաշվարկեք՝ որքան արձակուրդ էր աշխատակիցը կուտակել աշխատանքից ազատվելիս, ավել վճարված արձակուրդային վճարի մի մասը պահեք այդ 35,000 դրամից, իսկ մնացորդը պետք է վերադարձնի: