Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի լրացման հետ կապված

Յանա․

260. Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ հաշվետվությունը լրացնելիս 18-րդ կետը լրացնելիս վերցնում ենք տվյալ ամսում ստորագրված հաշիվ ապրանքագրերը, թե՞ տվյալ ամսում մատակարարվածը: Եթե հունվար ամսվա մատակարարվածը, օրինակ էլեկտրաէներգիան, ստացել եմ փետրվարին, ինչպե՞ս արտացոլեմ հունվար ամսվա հաշվետվության մեջ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik Hokhanyan

Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ հաշվետվությունը լրացնելիս 18-րդ տողը լրացնելիս վերցնում ենք տվյալ ամսում ստորագրված հարկային հաշիվները: Հարկային հաշիվների մեջ կա մատակարարման տող, որը և հիմք ենք վերցնում, հաշիվը կարող է գրվել հաջորդ ամսին, իսկ մատակարարումը տվյալ ամսվա համար:

Ալլա

Հարկային օրենսգրքի հոդված 71. Ավելացված արժեքի հարկի հաշվանցումների (պակասեցումների) իրականացման կարգը
1. ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարներ են համարվում՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում (այդ թվում` այն դեպքում, երբ հարկային հաշվի դուրսգրման ամսաթիվը ներառված է հաշվետու ժամանակաշրջանին նախորդող կամ հաջորդող որևէ հաշվետու ժամանակաշրջանում, սակայն հարկային հաշվում նշված գործարքը կատարվել է (այսինքն՝ հարկային հաշվում նշված՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ամսաթիվը ներառված է) այդ հաշվետու ժամանակաշրջանում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները: Սույն կետով սահմանված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում (պակասեցվում) են՝
ա. ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե համապատասխան գործարքին վերաբերող՝ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվը ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վավերացվել է մինչև ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ,
բ. համապատասխան գործարքին վերաբերող՝ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվը ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վավերացվելու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե հարկային հաշիվը չի վավերացվել մինչև ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ:

Tigran

18-րդ կետում լրացվում են տվյալ ամսում ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների հաշիվները որոնք պետք է ստորագրվեն մինչ հաշվարկի ներկայացումը, որ կարողանաք հաշվանցել: Եթե հաշվարկի ներկայաումից հետո ստորագրեք, ապա կհաշվանեք մյուս ամսվա հաշվարկով:

Լիլիթ։

Դա հաշվանցմանն է վերաբերում, իսկ նրբություններ շատ կան։ Կապ ունի, թե մինչև ամսի քանիսն եք ստորագրել, եթե մինչև ամսի 20-ը, ապա հունվարի հաշվետվության մեջ։